ՀՊՄ - Սպառողների շահերի պաշտպանությունը հանրային ծառայություններում

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ուրբաթ, 17 Հունվար 2020 14:33

Պետություն պետք է լինի, որ կառավարվի...

Պետությունը դա սոսկ բառ չէ, որ հնչեցվի...

Պետությունը դա բարդ համակարգ է, որը կարելի է կառավարել, միայն կառավարման բարձրակարգ ունակություններ ունենալու պարագայում...

Հայոց պետությունը, որպես համակարգ, կարող է կառուցվել և կառավարվել միայն հայ մարդու ինքնությունից մինչ այժմ պահպանված արժեքների խորը վերլուծության, արժևորման և որպես հիմք ճանաչման պարագայում...

Հայոց պետությունը չի եղել ինքնաձիգ, ուղղահայաց, գուցե, դա հայոց էությունն է:

Իմ կարծիքով հայոց պետությունը պետք է կառավարվի հորիզոնական ինքնակառավարման տարբերակով: Պետության կառավարման համակարգի արդյունավետ միջոցը՝ մոդելը, դա պետության կառավարման ինստիտուտների անկախ, տարանջատված ինքնակառավարման մոդելն է՝ կենտրոնաձիգ վերահսկողությամբ /սա քննարկման ենթակա կառավարման մոդել է/:

Ցավոք, այսօր Հայաստանի պետական կառավարման համակարգի անխտիր բոլոր ինստիտուտներում ունենք հիվանդ միջավայր, այնպիսի միջավայր, որի բուժումն առանց կտրելու անհնարին է:

Եվ ցանկացած կառավարության փոփոխությունից հետո, եթե մենք հաշվի չառնենք այդ հանգամանքը, ապա մենք մշտապես ունենալու ենք այն, ինչն այսօր ունենք:

Իսկ ի՞նչ ունենք այսօր: Պետության կառավարման համակարգում ունենք բացարձակ ոչինչ, ոչ մի առաջընթաց, եթե ոչ հետընթաց: Չկա պետության կառավարման համակարգի նպատակ և ունակություն:

Իսկ ի՞նչու է այդպես.

Կառավարության վերջին փոփոխությունից հետո, հանրության մոտ հույս առաջացավ, վերջապես իրականացնել կառավարման համակարգի փոփոխություններ, սա հասունացել էր, կառավարման լճացմանը պետք է փոխարիներ առաջխաղացումը: Սա օրակարգային էր և անհրաժեշտ:

Կառավարման առաջխաղացմանը, զարգացմանը նպաստելու համար առաջին հերթին պետք էր հանրության համախմբում՝ կոնսոլիդացիա: Իրականացվեց ճիշտ հակառակը՝ հանրության տարանջատում, բզկտում:

Սրա վառ ապացույցն էր Երևան քաղաքի /Հայաստանի ֆինանսական և բնակչության մոնոպոլիստի/ կառավարման համակարգի ստեղծումը: Օգտագործվեց հանրության հուզական վիճակը և արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվեց Երևան քաղաքի կառավարման ինստիտուտը, որի արդյունավետությունը զրո է և այդպես էլ կմնա: Իրականում պետք էր համախմբում և կարող, պատրաստ, ունակ ուժերի ներգրավում Երևան քաղաքի կառավարմանը:

Այնուհետև սրան հետևեց մնացած սխալները:

Անհասկանալի էր կառավարման գործադիր ինստիտուտի ձևավորումը: Այստեղ չկա բացարձակ որևէ տրամաբանություն: Այս ինստիտուտը չի կարող աշխատել:

Առավել հետաքրքիր էր, խորհրդարանային կառավարման մոդել ունեցող երկրում օրենսդիր ինստիտուտի ձևավորումը: Պատահական մարդկանց հավաք երկրի բարձրագույն կառավարման համակարգում: Քաղաքական ուժերի դուրսմղում երկրի թիվ մեկ ներկայացուցչական մարմնից: Չձևավորվեց բովանդակային, նաև ներկայացուցչական օրենսդիր մարմին: Այն չի արտահայտում երկրի ոչ քաղաքական, ոչ քաղաքացիական, ոչ մարդկային-մասնագիտական, ոչ տարածքային   սպեկտրը:

Այսօր, առկա դատական կոչված ինստիտուտի պատճառով երբեք հնարավոր չէ կառավարել երկիր: Այս ինստիտուտը պետք է ձևավորվի հանրության կողմից, գործի բացառապես անկախ և գտնվի հանրային վերահսկողության տակ: Առկա դատական համակարգը խոչընդոտ է երկրի զարգացման համար: Այս ուղղությամբ չի արվում բացարձակ ոչինչ...

Զանգվածային լրատվության մասին չեմ ուզում գրել, այն ուղղակի չկա, բանբասանքների մակարդակ է: Պետության կառավարման այս ինստիտուտը դարձել է facebook-ի մակարդակի:

Երկրի կառավարման բոլոր ինստիտուտներում նշաձողն այնքան ցածր է, որ երկիրը կառավարվում է facebook-ի մակարդակով:

Դե հիմա զարգացիր Հայաստան երկիր:

Հայաստանի թիվ մեկ օրակարգային խնդիրը, առաջնահերթությունը կառավարման ներքին կանոնակարգային խնդիրն է:

Սա է սկիզբը...

Լինել մի քիչ պոզիտիվ...

Երկուշաբաթի, 25 Նոյեմբեր 2019 14:38

 

Մեր գործունեությունն է խոսել հանրային ծառայությունների կարգավորման վերաբերյալ, դա մեր աշխատանքն է:

Դիմել ենք վարչապետին, որ հանրային ծառայությունների կարգավորման պրոցեսում խնդիրներ կան, որ այդ պրոցեսում սպառողները որպես կողմ մասնակցության լիազորություններ չունեն: Սա օրենքի խախտում է: Ողարկել ենք նաև մեր կողմից մշակված ընթացակարգեր, որով կսահմանվի սպառողների մասնակցությունը կարգավորման պրոցեսին: Խնդրել ենք կազմակերպել քննարկումներ:

Ստացել ենք պատասխան վարչապետի աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ: Երբ հեռախոսով զրուցեցինք պատասխանը պատրաստող կատարողի հետ պարզվեց, որ նա տվյալ հարցի մասնագետը չէ, դրանից չի հասկանում, բայց փորձագիտական եզրակացություն է տվել:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն էլ ստորագրել է: Հարցը «լուծվեց», այսինքն հարցը փակվեց, բայց խնդիրը մնաց չլուծված...: Սա կառավարման հատուկ մոտեցում է...

Ընդհանրապես Հայաստանում գոյություն ունի մեկ խնդիր, Հայաստանը չի կառավարվում, Հայաստանում խնդիրներ չեն քննարկվում: Իսկ եթե քննարկվում էլ են, ապա դա անում են խնդրից բացարձակ չհասկացողները:

Ներկայացնում եմ մեր կողմից բարձրացված խնդիրը՝ 3, 4 և վարչապետի աշխատակազմի ղեկավարի պատասխանը 1, 2: Գտնել պոզիտիվը...

Դարձյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը

Ուրբաթ, 15 Նոյեմբեր 2019 09:51

Ստեղծված է մի իրավիճակ, որ դժվար է որևէ առաջարկություն անել պետական կառավարման համակարգում,առավել դժվար է տեղ հասցնել առաջարկությունը: Ներկայացվող բնագավառի պետական կարգավորող կառույցը՝ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը պարապուրդի է մատնված: Ավելին, նա երբեք չի իրականացրել օրենքով սահմանված իր գործառույթը՝ սպառողների շահերի հավասարակշռումը մատակարարների նկատմամբ:

Այս խնդրով ՀՊՄ-ն պատրաստել է փաստաթուղթ և ներկայացրել է հանձնաժողով քննարկման: Հանձնաժողովը չի իրականացնում քննարկում: Հանրային լսումներ իրականացնելու կարգն ուղարկել ենք կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այնտեղից ևս որևէ արձագանք դեռևս չկա:

Այս երևութը հիշեցրեց տարիներ առաջ մի դեպք. կարդալ...

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում