ՀՊՄ - Սպառողների շահերի պաշտպանությունը հանրային ծառայություններում

Երևան քաղաքի հանրային տրանսպորտի հաշվարկ

Երկուշաբաթի, 09 Սեպտեմբեր 2013 13:36
Ներկայացնում  ենք  Երևան  քաղաքում  հանրային  տրանսպորտի  սակագնի  մեր  հաշվարկը:  Հաշվարկի  բոլոր  թվերը  վերցված  են  քաղաքապետարանի  ներկայացրած  տվյալներից:   Հաշվարկ...

Բաց նամակ ՀՀ իշխանություններին

Չորեքշաբթի, 12 Հունիս 2013 09:16
Ինչպիսին  է  հանրային  ծառայությունների  կարգավորման  վիճակը  Հայաստանում:  Մանրամասները   կարդալ...

Պատասխան ՀԾԿՀ-ին

Կիրակի, 09 Հունիս 2013 01:28
Ինչպես  միշտ  ՀԾԿՀ-ն  հունիսի  7-ին  «դակեց»  գազի  և  էլեկտրաէներգիայի  սակագները:  Այսուհետ  մարդիկ  պետք  է  շատ  վճարեն  գազի  և  էլ.էներգիայի  համար:  Այս  քայլը  ՀԾԿՀ-ն  արեց  հանրությանը  խաբելու  միջոցով,  արգելելով  մարդկանց  մասնակցել  քննարկումներին  իրենց  իրավունքները  ներկայացնելու  համար:  Այս  քայլը  ՀԾԿՀ-ն  արեց  ոստիկանների  միջոցով,  բռնի  ձևով,  սա  օրենքի  կոպիտ  խախտում  է՝  ամեն  ոք  իրավունք  ունի  մասնակցել  նիստին  և  ներկայացնել  իր  իրավունքները,  սա  օրենքն  է:  ՀԾԿՀ-ն  որոշում  ընդունելուց  հետո  է   պատասխանել  մեր  նախորոք  տրված  հարցերին  զրկելով  ՀՊՄ-ին  հանրության  շահերը  ներկայացնելու  իրավունքից: Հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովը՝  ՀԾԿՀ,  իրականացնում  է  ապատեղեկատվություն  և  տարածում  է  սուտ,  նա  չի  հասկանում  իր  գործառույթը,  իսկ  ՀԾԿՀ  նախագահը  ստախոս  է,  նա  խաբում  է  ժողովրդին  (տես  որոշում  ընդունելուց  հետո  նրա  հարցազրույցը  Հ1-ին,  Նվեր  Մնացականյանի  հետ):  ՀԾԿՀ-ն  իր  գրությամբ  սպառնացել  է  ՀՊՄ-ին  դիմել  դատարան: ՀԾԿՀ  նախագահը  խաբել  է  հանրությանը  հայտարարելով,  որ  գազի  գնի  վերաբերյալ  պայմանագիրը  գաղտնի  փաստաթուղթ  է,  այնինչ  «ՀայՌուսգազարդ»  ընկերության  դիմումով  այդպիսի  բան  չկա:  Դիմում...     ՀԾԿՀ  նախագահը  չհասկանալով  իր  գործառույթը, վարչապետի  նամակից,  իր  խոսքերով,   ինչ  որ  բաներ  է  հասկացել  և  գազի  սակագին  է  սահմանել  (տես  վերը  գրված  հարցազրույցը),  որն  էլ  հիմք  է  հանդիսացել  էլ.էնեռրգիայի  սակագների  բարձրացմանը:  Այս  մարդը  հայտարարել  է  նաև,  որ  սահմանի  վրա  գազի  գնի  թանկացում  չի  եղել:  Վարչապետի  նամակը...                      Ներկայացնում  ենք  մեր  պատասխանը  ՀԾԿՀ  ստահոտ  նամակների  վերաբերյալ՝    Մեր  պատասխանը...

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում