ՀՊՄ - Սպառողների շահերի պաշտպանությունը հանրային ծառայություններում

Գազասպառման ներտնային համակարգերի սպասարկման վճարների հաշվարկ

Երկուշաբաթի, 21 Հունվար 2013 14:03

ՀՀ  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովը  կատարել  է  գազասպառման ներտնային  համակարգերի  սպասարկման  վճարների  հաշվարկ:  Այն  գործելու  է  2013թ.  հուլիսի  մեկից:   Հաշվարկ...

Հանրային ծառայությունների կարգավորում

Կիրակի, 18 Նոյեմբեր 2012 09:45

Հանրային  ծառայություններ  կարգավորող  հանձնաժողովը՝  ՀԾԿՀ  համառորեն  խախտում  է  ՀՀ  օրենքը:  ՀԾԿՀ-ն  արհամարելով  սպառողների  պահանջները  խոչընդոտում  է  պետության  կայացմանը:

Հանրային ծառայությունների կարգավորում

Կիրակի, 21 Հոկտեմբեր 2012 05:26

2012թ.  հոկտեմբերի  2-ին  դիմել  էինք  հանրային  ծառայություններ  կարգավորող  հանձնաժողով  /ՀԾԿՀ/  վարչական  վարույթ  սկսելու  «Երևան  Ջուր»  ընկերությանը  տրված  ջրային  համակարգերի  օգտագործման  թույլատվությունը  ժամանակավոր  կասեցնելու  պահանջով:  Պահանջի  հիմնավորումը  ՀՀ  կառավարության  լիազոր  մարմնի՝  Երևանի  քաղաքապետարանի  և  ընկերության  պաշտոնական  դիրքորոշումներն  են,  որոնց  հիմքով  ընկերությունը  խախտում  է  տվյալ  թույլատվության  պայմանները:

Դիմումի  կապակցությամբ  ՀԾԿՀ  անդամը  մեզ  է  ուղարկում  գրություն,  որի  իմաստն  անհասկանալի  է,  և  որի  իրավունքն  այդ  անդամը  չունի:  ՀԾԿՀ-ն  ըստ  օրենքի  կոլեգիալ  մարմին  է  և  որոշումներ  ընդունում  է  կոլեգիալ  ձևով:  Նամակն  ամբողջությամբ  անօրինականություն  է,  այն  ներկայացնում  ենք  ամբողջությամբ.    ՀԾԿՀ  նամակ...

Հասարակական  պաշտպանների  միությունը  ՀՀ  օրենսդրության  համաձայն  երկրորդ  անգամ  է  դիմում  ՀԾԿՀ  սկսել  վարչական  վարույթ  վերը  ներկայացրած  խնդրով:  ՀԾԿՀ-ն  համաձայն  օրենքի  պարտավոր  է  վարույթ  սկսել  և  որոշում  կայացնել:

Ստորև  ներկայացնում  ենք  մեր  մեկնաբանությունները  ՀԾԿՀ  նամակի  կապակցությամբ.

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում