ՀՊՄ - Սպառողների շահերի պաշտպանությունը հանրային ծառայություններում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շաբաթ, 26 Մայիս 2012 06:37

Սույն թվականի փետրվարի 23-ին ՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Երևան քաղաքում ջրամատակարարման   սակագին սահմանելու հարցով: Այսօր, մայիսի 23-ին,   հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հերթական անգամ, չիրականացնելով իր հիմնական և միակ գործառույթը՝ ծառայություններ մատուցող ընկերությունների և սպառողների շահերի հավասարակշռման գործառույթը, ՛՛դակեց՛՛ ջային ընկերության համար սակագին: (Համաձայն պայմանագրի ջրի սակագինը պետք է նվազեր):

Ընդ որում, այդ հանձնաժողովը խախտեց ՀՀ օրենսդրությունը անտեսելով և արհամարելով սպառողների կողմից բարձրացրած օրինական պահանջները, այն է՝ սակագնի հիմնական բաղադրիչը հանդիսացող օգտագործված ջրի ծավալների ոչ արժանահավատ լինելու հարցը (այն հիմնված է միայն ու միայն ընկերության կողմից ներկայացրած տվյալների վրա) և ընկերության կողմից ծառայությունների ոչ պատշաճ կատարման հարցը:

Փաստորեն ստացվում է, որ Երևան քաղաքում ջրամատակարարման սակագինը որևէ կապ չունի ջրամատակարարման ծառայությունների մատուցման որակի և սպառողների պահանջների հետ: Այն կախված է ընկերության կողմից ներկայացրած սուբյեկտիվ տվյալներից և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, կամ նրա նախագահի քմահաճույքից:

Մենք արձանագրում ենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի իրականացնում իր գործառույթները, նրա կողմից վերը նշված ձևով ընդունած որոշումները չեն կարող նպաստել մենաշնորային ոլորտի կարգավորմանը և բացասական ազդեցություն ունեն երկրի տնտեսության զարգացման վրա:

Հասարակական պաշտպանների միություն   ԻԱՄ

Դասընթաց

Երկուշաբաթի, 23 Ապրիլ 2012 10:54

2012թ. ապրիլի 13-ին  ՞՞Հասարակական  պաշտպանների  միություն՞՞ ԻԱՄ-ը Գորիսի  ՞՞Մամուլի  ակումբ՞՞  ՀԿ-ի   հետ   իրականացրել է դասընթաց "Տեղեկատվության ապահովումը հանրային ծառայություններում" թեմայով:

Քննարկում

Չորեքշաբթի, 28 Դեկտեմբեր 2011 16:06

Գազի  անվտանգության  խնդիրը  մշտապես  հետաքրքրել  է  երկրի  իշխանություններին,  գազամատակարար  ընկերությանը,  առավել  ևս  սպառողներին: 

Հասարակական  պաշտպանների  միությունը  կարևորելով  գազասպառման  համակարգերի  անվտանգությունը  2011թ.  դեկտեմբերի  21-ին  ոլորտի  պատասխանատու  կողմերի  մասնակցությամբ  քննարկման  էր  ներկայացրել  այդ  խնդիրը:

Քննարկման  արդյունքներին  և  մանրամասներին  կարող  եք  ծանոթանալ  ստորև:

 

Մամլո  հաղորդագրություն

Բանաձև

Զեկույց

Նկարներ    1    2    3    4    5

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում