Հոդված՝ Կարգավորում, թե կարգավորման իմիտացիա

Հանրային ծառայություններ
Հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովն  իրականացնու՞մ  է,  արդյոք.  հանրային  ծառայությունների  կարգավորում...

ՀՊՄ գործադիր տնօրեն 

Արամ Գրիգորյան 

091-01.05.83

Կարգավորում, թե կարգավորման իմիտացիա

 

 

Քաղաքական  անկայունություն,  բազմաթիվ  ներպետական  խնդիրներ,  տնտեսության  մեջ  կառավարման  անարդյունավետություն  և  ճգնաժամ:  Ահա  այսպիսի  պայմաններում  գրել  մի  երևույթի  մասին  և  հույս  ունենալ,  որ  այն  կնկալվի,  կամ  ճիշտ  կհասկացվի,  կարծում  եմ  ռիսկային  է:  Միևնույն  ժամանակ,  եթե  ուզում  ես,  որևէ  փոփոխություն,  ապա  չպետք  է  վախենալ  ռիսկից,  այստեղ  տեղին  է  հայտնի  ասացվածքը…

Մեր  պետությունն,  իրավացիորեն,  որդեգրել է  տնտեսության  զարգացման,  նրա  արդյունավետ  կառավարման  համար  տնտեսական  հարաբերությունների  կարգավորման  մոդելը:  Կարգավորում…   Սա  լոկ  բառ  չէ:  Սա  համակարգ  է:  Այն  կարող  է  նպաստել  տնտեսության  զարգացմանը,  կարող  է  նաև,  խոչընդոտել  նրան:

Տնտեսության  բնականոն,  արդյունավետ  զարգացումը  կապահովվի,  եթե  իրականացվի  տնտեսական  հարաբերությունների  կարգավորում:  Տնտեսության  զարգացումը  կխոչընդոտվի,  եթե  իրականացվի  կարգավորման  իմիտացիա:  Տվյալ  դեպքում  լավ  է  իրականացնել  կառավարում,  քան  կարգավորման  իմիտացիա:  Ասածս  պարզ  լինելու  համար  պետք  է  գրեմ,  որ  կառավարման  և  կարգավորման  մոդելները  բավական  տարբեր  են:  Եվ  տնտեսության  զարգացումը  պահանջում  է  դրանց  հստակ  ներդրումը  և  անսխալ  կիրառումը:  Ցավոք…

Մեր  կողմից  բարձրացվող  հարցը  վերաբերլում  է  ՀՀ  տնտեսության  առանձին  ոլորտների  կարգավորմանը:  Որոնք  իրականացվում  են  ստեղծված  կորգավորող  հանձնաժողովների  միջոցով:  Դրանք  են  ՝

  • Հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովը
  • Տնտեսական  մրցակցության  պաշտպանության  պետական  հանձնաժողովը
  • Հեռուստատեսության  և  ռադիոյի  ազգային  հանձնաժողովը  և  այլն:

Նման  հանձնաժողովների  ստեղծումը  և  նրանց  առկայությունը  թույլ  է  տալիս  մտածել,  որ  ՀՀ-ում  իրականացվում  է  տնտեսության  կարգավորման  քաղաքականություն:

Նամակում  հիմնականում  անդրադառնալու  ենք  հանրային  ծառայությունների  կարգավորման  խնդրին,  հստակ  պատկերացնելով,  որ  նույնն  է  մնացած  բոլոր  ոլորտներում:

Լինելով  ՙՀասարակական  պաշտպանների  միություն՚  ԻԱՄ  հիմնադիրը  և  գործադիր  տնօրենը,  երկար  տարիներ  մասնակցելով  հանրային  ծառայությունների  կարգավորման  պրոցեսին,  համարելով,  որ  հանրային  ծառայությունները  հանդիսանում  են  երկրի  տնտեսության  զարգացման  առանցքային  ոլորտներից  մեկը՝  կապ,  էներգետիկա,  կոմունալ  խնդիրներ,  որոնք  բոլորն  էլ երկրի  համար ունեն  ռազմավարական  նշանակություն,   հարկ  եմ  համարում  ներկայացնել  մեր  մոտեցումները  այդ  խնդիրների  վերաբերյալ:

ՀՀ  ում,  իրավացիորեն, կարծես  թե,  իրականացվում  է  հանրային  ծառայությունների  կարգավորման  քաղաքականություն:  Այն  ավելի  արդյունավետ  է  և  համապատասխանում  է  պետության  վարած  տնտեսական  քաղաքականությանը:  Ոստի,  այդ  առումով  ստեղծվել  է  առաջին  պետական  կարգավորող  մարմինը՝  Հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովը:

Մեր   ուսումնասիրությունների  առարկան  հանրային  ծառայությունների  կարգավորման  պրոցեսն է:   Հանրային  ծառայությունների  ոլորտը,  չի  կարգավորվում  ընդունված  շուկայական  հարաբերություններով,  այստեղ  պետք  է  գործեն  այլ  մեխանիզմներ:  ՀՀ-ում  հանրային  ծառայությունների  կարգավորումն  իրականացնում  է  պետական  ՙանկախ՚  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովը՝  ՀԾԿՀ-ն,  որի  գործունեությունը  կանոնակարգվում  է  համապատասխան  օրենքներով  և  սահմանված  ընթացակարգերով,  որոնցով  ամրագրված  են  կարգավորման  հիմնական  սկզբունքները:

Մեջբերելով  ՀԾԿՀ  էլ.  կայքից  ներկայացնում  եմ  նաև  ՀԾԿՀ  դիրքորոշումը՝

Ինչպես զարգացած,  զարգացող,  այնպես  էլ շուկայական տնտեսության անցնող  երկրներում կարևորվում  են  հանրային ծառայությունների  պետական  կարգավորման հիմնախնդիրները, որոնց լուծումների  վերաբերյալ  առկա  են կառավարման տարբեր  մոտեցումներ  և  սկզբունքներ:  Ներկայումս  «պետություն - հանրային ծառայություններ մատուցողե  փոխհարաբերությունները կարելի է համարել աշխարհի  երկրների  մեծ մասի, եթե  ոչ  բոլորի  համար,  ոչ  միայն տնտեսական այլև  սոցիալական  և  քաղաքական  մեծ  հնչեղություն  ունեցող  կարգավորման  ոլորտ,  որտեղ  առնչվում  են  երկրի  յուրաքանչյուր քաղաքացու,  պետական  տարբեր  կառավարչական կառույցների  և  ձեռնարկատերերի  շահերը:   Հարաբերությունների  այս  հարթությունում  պետական   կարգավորման  նպատակն  է,  գտնել  նշված  շահերի  լավագույն  համակցությունը:

 

Անհրաժեշտ էր հստակեցնել պետության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության ուղղությունները, տարանջատել կառավարման և կարգավորման գործառույթները, սահմանել պետական կարգավորման հիմնական սկզբունքները և դրանց իրականացման միջոցները, հստակեցնել իրավական դաշտը տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտենրի համար, սահմանանել հստակ և հիմնավորված սակագնային քաղաքականության սկզբունքները և այդ սակագների հաշվարկման և ձևավորման մեթոդիկաները:

Առաջին  հայացքից  կարծես  թե  ամեն  ինչ  նորմալ  է:  Կա  օրենքը,  ստեղծվել  է  հանձնաժողովը,  հստակեցված  է  նրա  դիրքորոշումը  և  իրականացվում  է  հանրային  ծառայությունների  կարգավորում:

Սակայն,  իրականում՝  կա  օրենքը,  առկա  է  հանձնաժողովը,  հստակ  է  նրա  դիրքորոշումը  և  իրականացվում  է  հանրային  ծառայությունների  կարգավորման  իմիտացիա:  Փորձեմ  հիմնավորումները  ներկայացնել  ստորև:

Նախ,  չափազանց  պարզ  է՝   եթե  չկան  կարգավորման  կողմեր,  ապա  չի  կարող  իրականացվել  կարգավորում:

Հաշվի  առնելով  ոլորտի  մենաշնորհային  բնույթը  և  նրա  կարևորությունը  բնակչության  համար,  վերը  նշված  սկզբունքներից  կարևորագույնն  է   ծառայություններ  մատուցողների  և  սպառողների  շահերի  հավասարակշռումը:

Մենք    չենք  շփոթում  շահերի   հավասարակշռումը  շահերի  պաշտպանության  հետ:  Վերջինիս  առաքելությունը  չունի  կարգավորող  հանձնաժողովը,  դրանով  իրենց  հնարավորությունների  չափով  զբաղվում  են  հասարակական  կազմակերպությունները:  Մեր  բազմամյա  գործունեությունը  և  համապատասխան  հետազոտությունները  ի  հայտ  են  բերել  մի  պրոբլեմ,  որը  խիստ  սահմանափակում  է  քաղաքացիների  շահերի  պաշտպանության  հնարավորությունները  և  դարձնում  այն  գրեթե  լիովին  անարդյունավետ:  Պրոբլեմը  կայանում  է  հետևյալում.  Որպեսզի  կարգավորող  հանձնաժողովը  կարողանա  արդյունավետ  և  օբյեկտիվորեն  հավասարակշռել  մատակարարի  և  սպառողի  շահերը,  այդ  շահերը  պետք  է  պատշաճ  կերպով  ներկայացվեն  նրան:  Այստեղ  մատակարարները  և  սպառողները  գտնվում  են  խիստ  անհավասար  պայմաններում:  Եթե  մատակարարները  լինելով  հզոր  ընկերություններ,  տիրապետում  են  մեծ  ռեսուրսների,  թե  ֆինանսական,  թե  մասնագիտական,  ինչը  թույլ  է  տալիս  բարձր  մակարդակով  և  համոզիչ  ներկայացնել  իրենց  շահերն  ապահովող  հայտեր,  ապա  սպառողներն  այսօր  չունեն  որևէ  հնարավորություն  առարկելու  նրանց,  դրանով  իսկ  պաշտպանելու  իրենց  շահերը:  Ուստի,  հանձնաժողովի  կողմից  կազմակերպվող  հասարակական  քննարկումները  կրում  են  խիստ  ձևական  բնույթ,  քանի  որ.

առաջին,  այդ  քննարկումներին  սպառողն  անմիջապես  չի  մասնակցում

երկրորդ,  հանձնաժողովի  գործունեության  կանոնակարգերում  բացակայում  է  գոնե  հասարակական  կազմակերպությունների  կողմից  ներկայացված  փաստարկների  հաշվի  առնելու  պարտադրություն,  նրանք  պարզապես  արհամարհվում  են:

Արդյունքում  հանձնաժողովի  ընդունած  որոշումներում  գերակշռում  է  մատակարարի  ազդեցությունը՝  կոռուպցիոն  ռիսկ:

Կարգավորման  գործընթացում  ՀԾԿՀ-ն  անընդհատ  շեղվում  է  օրենքով  սահմանված  կարգավորման  հիմնական  սկզբունքներից,  դրանք  են՝

գ)    կարգավորման թափանցիկության ապահովումը   հասարակության համար.

դ) սպառողների կամ որեւէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը.

ե)   սպառողների եւ կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը.

Բարձրացված  հիմնախնդրի  առանձնահատկությունն  այն  է,  որ  ՀԾԿՀ-ն  չի  կարող  իրականացնել  կարգավորման  կողմերի  շահերի  հավասարակշռում,  ինչպես  իրեն  պարտադրված  է  համապատասխան  օրենքով,  որովհետև  կարգավորման  կողմերից  մեկը  ներկայացված  չէ,  չկա,  գոյություն  չունի  և  եթե  սպառողը  որոշ  դեպքերում  որպես  կարգավորման  կողմ  ներկայացված  է  (գոյություն  չունիի  դրա  վերաբերյալ  ընթացակարգ),  ապա  դա  իմիտացիա  է,  վտանգավոր  իմիտացիա:

ՀԾԿՀ-ն  պարտավոր  է  ապահովել  կարգավորման  կողմերի իրավահավասար մասնակցությունը  կարգավորման  պրոցեսին:  Սակայն,  հանձնաժողովը  դա  չի  անում,  ուստի, մտադիր  էլ  չի  իրականացնել  շահերի  հավասարակշռություն,  խախտելով  օրենքը՝  կարգավորման  սկզբունքները  (գրածս  հիմնավորվում  է  համապատասխան  փաստաթղթերով):  Այդ  դեպքում  իրավացիորեն  հարց  է  առաջանում՝  ինչի՞  է  պետք  նման  հանձնաժողովը:  Հարկ  եմ  համարում  նշել,  որ  այդ  հանձնաժողովը  ֆինանսավորվում  է,  այն  էլ  բավական  լավ,  սպառողների  հաշվին:  Սակայն  հանձնաժողովում  անընդհատ  ոտնահարվում  են  հենց  սպառողի  իրավունքները  տեղիք  տալով  մտածելու,  որ  այդ  հանձնաժողովի  անդամները,  առավել  ևս  նախագահը  չեն  էլ  պատկերացնում  կարգավորման  գործընթացը:  Նախագահի  հիմնական  ֆունկցիան  նիստերի  ժամանակ,  կարծես  թե,  միայն  սպառողների  իրավունքները  ներկայացնող  կառույցներին  պրոցեսից  հեռացնելն  է:

Մեր  կողմից  բազմիցս  դիմել  ենք  ՀԾԿՀ,  որպեսի  սահմանվի  ընթացակարգ,  համաձայն  որի  հնարավոր  կլինի  ապահովել  սպառողների  մասնակցությունը կարգավորման պրոցեսին  և  հնարավոր  կլինի  իրականացնել  շահերի  հավասարակշռություն:  ՀԾԿՀ-ն  մերժում  է  սա,  որը  մեր  մոտ  համոզմունք  է  առաջացնում,  որ  նա  չի  ուզում  իրականացնել  կարգավորում:  Իսկ  ինչու՞  պետք  է  ուզենա,  չէ  որ  նա  ֆինանսավորվում  է  հանրային  ծառայությունների  կարգավորման  առումով  ոչինչ  չանելու  համար:

Պարադոքս  է՝   վարձատրվել  սպառողի  հաշվին,  արհամարելով  նրա  շահերը…

 

Ճանապարհը  հետևյալն  է՝  կամ  պետք  է  զարգացնել  նման  հանձնաժողովների  գործառույթներն,  այսինքն՝

  • հստակեցնել  նրանց  ստեղծումը  և  գործառույթները
  • իրականացնել  կարգավորում,  ստեղծել  կարգավորման  համակարգ
  • ապահովել  կարգավորման  կողմերից  մեկի՝  սպառողների/շահառուների  ներկայությունը  կարգավորման  պրոցեսին,  ստեղծել  դրա  համար  հնարավորություն,  զարգացնել  սպառողներին  ներկայացնող  կառույցների  կայունությունը   (առկա  է  այդ  ուղղությամբ  միջազգային  փորձը),

կամ  պետք  է  լուծարել  այդ,  կամ  դրա  նման  այլ  հանձնաժողովները:  Այսօրվա  իմիտացիոն  պրոցեսներով  այդպիսի  հանձնաժողովները  խոչընդոտում  են  երկրի  տնտեսության  զարգացումը:

ՀԾԿՀ-ն  պետք  է  լսի  կարգավորվող  կողմերին,  պետք  է  բանավեճ   քննարկում  իրականացնի  նրանց  միջև,  պետք  է  ձևավորի  կարգավորման  մշակույթ:  Առանց  որի,  չի  կարող  լինել  զարգացում,  արդյունավետ  կարգավորման  համակարգ  և  այլն:  ՀԾԿՀ-ն  կարգավորման  պրոցեսում  պետք  է  իրականացնի  արբիտրի  ֆունկցիա:  ՀԾԿՀ-ն  չի  իրականացնում  այդպիսի  ֆունկցիա  և  տրամաբանությունն  այն  է,  որ  ՀԾԿՀ  պետք  չի:

Եթե  ՀԾԿՀ-ն  չի  իրականացնում  կարգավորում,  որը  ներկայացրել  ենք  վերևում,  ապա  նրա  լուծարումն  արդյունավետ  է  նաև  տնտեսական  առումով:  Պետական  բյուջեն  կարող  է  խնաել  բազմաթիվ  միլլիոններ,  կամ  սպառողները  կխնաեն իրենց  նվազագույն  բյուջեները