Բաց նամակ

Բաց  նամակ  ՀՀ  Նախագահին  եւ  Վարչապետին      

Հանրային  ծառայությունների  կարգավորման  խնդիրներով  զբաղվող  մի  շարք  հասարակական  կազմակերպություններ  դարձյալ  անդրադարծել  են  այդ  ոլորտում  առկա  հխմնախնդրին,    կարդալ...

 

ՀՀ  ՆԱԽԱԳԱՀ

ՍԵՐԺ  ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀՀ  ՎԱՐՉԱՊԵՏ

ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Մեծարգո  պարոն  նախագահ

Մեծարգո  պարոն  վարչապետ

 

2009թ.  հունվարին մենք  հանրային ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովի  /ՀԾԿՀ/  առջեւ  բարձրացրել  ենք  խնդիր  այն  մասին, որ  հանձնաժողովը  չի  իրականացնում  հավասարակշռում,  որովհետև  չկա  համապատասխան  ընթացակարգ,  գոյություն  չունի  կարգավորվող  կողմերից  մեկը:     Հանձնաժողովը  խախտում  է  օրենքը:   Սակայն  հանձնաժողովն,  անգամ,  այն  չի  դարձրել  քննարկման  առարկա:

Խնդրի  լուծման համար  ՀՊՄ-ն  2009թ.  սեպտեմբերի   1-ին  դիմել  է  հանրապետության  նախագահին:

Նախագահի  աշխատակազմում  կազմակերպվել  է  հանդիպում  հանձնաժողովի  հետ  եւ  տեղի  է  ունեցել  քննարկումներ:

Այնուհետեւ՝ համաձայն նախագահի  աշխատակազմի  ղեկավար  պարոն  Կ.Կարապետյանի  16.03.2010թ.  Ղ-342  գրության  նախատեսվել  է.  Մեջբերում  եմ  գրությունից    …Միաժամանակ, Հայաստանի  Հանրապետության  Նախագահի  աշխատակազմի  առաջարկությամբ  ՀՀ  կառավարության  կողմից  շահագրգիռ  մարմինների հետ  կքննարկվի  Ձեր  կողմից  առաջարկվող  օրենսդրական  փոփոխությունների  հնարավորությունը…

Հարցը  ՀՀ  Վարչապետի  հանձնարարությամբ  ուղարկվել  է  ՀՀ  Էկոնոմիկայի  նախարարություն  քննարկման  եւ  որոշման  ընդունման  համար:

Սույն  թվականի  ապրիլի  16-ին  էկոնոմիկայի  նախարարությունում  նախարարի ղեկավարությամբ  կազմակերպվում է  առաջին  հանդիպումը  եւ  քննարկումը:  Հաշվետվությունը  կցվում է:

Սույն  թվականի մայիսին  դարձյալ  էկոնոմիկայի  նախարարի  ղեկավարությամբ  կազմակերպվեց  երկրորդ  հանդիպում-քննարկումը,  որի  ժամանակ  բոլոր  կառույցներն  արդեն ներկայացրել  էին իրենց  դիրքորոշումները, բացի  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովից,  համենայնդեպս  նրանց  դիրքորոշման  մասին քննարկման  ժամանակ  ոչինչ  չի  խոսվել:

Որպես  այդ  քննարկման  արդյունք  նախարարը  խնդրեց  երկու  շաբաթ  ժամանակ  կառավարության  դիրքորոշումը  ձեւակերպելու եւ  որոշում  ընդունելու  համար:

Սակայն,   անցնելով  չորս  ամիս կառավարությունը  ի  դեմս  էկոնոմիկայի  նախարարության  ոչ  մի  դիրքորոշում  չարտահայտեց,  եւ  որեւէ  որոշում չընդունեց:   Փոխարենը  սույն  թվի  հոկտեմբերի  25-ին   էկոնոմիկայի  նախարարի  կողմից  մեզ  է  ներկայացվել  ՀԾԿՀ-ի  մերժողական  դիրքորոշումը /կից  6  էջ  առդիրով/:

Այդ  վեց  էջն  իրենից  ներկայացնում  է  սույն  թվականի  մայիսի  21-ին  գրված  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովի  նախագահ  պարոն  Ռ.  Նազարյանի  նամակը  էկոնոմիկայի  նախարարին:

Ի՞նչ  կարելի  է  հասկանալ  սրանից՝

1.      Ձեւի  առումով

ՀՀ  կառավարությունն  ի  դեմս  էկոնոմիկայի  նախարարության  անդրադարձել  է  բարձրացված  խնդրի  ձեւական  մասին,  այն  է՝  բարձրացված  խնդրի  վերաբերյալ  մեզ  է  ուղարկել  ձեւական  պատասխան,  ապացուցելով,  որ  կամ  նա  չի  հասկացել  բարձրացված  խնդիրը,  կամ  չի  էլ  ուզեցել  այն  հասկանալ:   Մենք  բողոքում  ենք  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովի  իմիտացիոն  գործունեության  դեմ, նույն  իմիտացիան, կամ  իմիտացիոն  կառավարումն  իրականացնում  է  ՀՀ  կառավարությունը  ի  դեմս  էկոնոմիկայի  նախարարության:

Տվյալ  խնդիրը  մենք  բարձրացրել  էինք  իմանալով հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովի  դիրքորոշումը եւ  ուսումնասիրելուվ նրա  գործունեությունը:  Եւ  այդ  պարագայում  անիմաստ  էր  էկոնոմիկայի  նախարարի  կողմից  մեզ  ուշացումով   ուղարկված  հանձնաժողովի  դիրքորոշումը:  Բնական  չէ՞,  որ  հանձնաժողովը  չէր կարող  այլ  բան  ներկայացներ:  Իսկ  ու՞ր  է  ոլորտում  գործունեություն  իրականացնող  հասարակական  կազմակերպությունների  կարծիքը,  ՀՀ  մարդու  իրավունքների  պաշտպանի  աշխատակազմի  կարծիքը, ՀՀ  նախագահին  կից  հանրային  խորհուրդի  անդամների կարծիքը:  Ինչպես  կարող  էր  կառավարությունն անտեսել  այդ  կարծիքները,  որոնք  ի  դեպ  ներկայացվել  են  գրավոր,  եթե  այդ  մարդկանց  հետ  կազմակերպվել  են  քննարկումներ  նախարարի  մասնակցությամբ,  եւ  նրանց  դիրքորոշումները  ներառնվել  են  քննարկման  հաշվետվությունում::

 

2.      Բովանդակային  առումով՝

 

Մենք  առաջարկում  ենք  կառավարությանն անդրադառնալ խնդրի  բովանդակությանը,  իսկ  խնդիրը  հետեւյալն  է՝

 

Հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովը  ստեղծվել  է  որոշակի  գործառույթներ՝   ընթացակարգեր  իրականացնելու  համար,  որոնք  պետք  է  ապահովեն  ՀՀ  օրենքով  սահմանված  կարգավորման  սկզբունքները:

Այդ  սկզբունքներից  հիմնականը-գլխավորը՝  կարգավորման  կողմերի  շահերի  հավասարակշռության  սկզբունքն  է:  Սա  է  հանձնաժողովի   հիմնական  գործառույթը:

Բարձրացված  հիմնախնդրի  առանձնահատկությունն  այն  է,  որ  ՀԾԿՀ-ն  չի  կարող  իրականացնել  կարգավորվող  կողմերի  շահերի  հավասարակշռում,  ինչպես  իրեն  պարտադրված  է  համապատասխան  օրենքով,  որովհետև  կարգավորման  կողմերից  մեկը  ներկայացված  չէ,  և  եթե  չկան  կարգավորման  կողմեր,  ապա  չի  կարող  իրականացվել  կարգավորում:    Այստեղից,  հենց,  սկսվում  է  կարգավորման  իմիտացիան:

Խնդիրը  լուծելու  համար  պետք  է  ստեղծել օրենք, կամ  համաձայն  գործող  օրենքի  սահմանել  հստակ  ընթացակարգեր,  որոնք  հնարավորություն կտան լիովին հավասարակշռելու կողմերի հարաբերությունները, չանտեսելով կարևոր դերակատար սպառողին,  որի միջոցների հաշվին գործունեություն է իրականացնում ՀԾԿՀ-ն:

ՀԾԿՀ-ն ընդունում է որոշումներ առանց հաշվի առնելու սպառողի կարծիքը, մոտեցումները,   սպառողին  գցելով  բարդ  կացության մեջ:

 

Ահա  այս  խնդիրը  պետք  է  քննարկեր  կառավարությունը  եւ ներկայացներ դիրքորոշում: 

 

Առաջարկում ենք  եւս  մեկ  անգամ  կազմակերպել  քննարկումներ  բարձրացված  խնդրի  կապակցությամբ  եւ  կազմակերպել  խնդրի  լուծման  ընթացքը,  այլ  ոչ  թե  մեզ  ուղարկել  ՀԾԿՀ-ի  ինքնագովերգությունը,  որն  ի  դեպ  արտահայտում  է  արհամարանք  հանրության  հանդեպ,  իսկ  հանրության  մոտ  արտահայտում  է  վիրավորանք  ՀՀ  կառավարության  հանդեպ:


 

Սպառողների  ասոցիացիա  ՀԿ,    Արմեն  Պողոսյան                  

Առողջ  շրջակա  միջավայր  սերունդներին   ՀԿ,  Նելլի  Թորոսյան  

Քարավան  88   ՀԿ,                   Ռոբերտ  Գրիգորյան                     

Համատիրությունների  նախագահների  ասոցիացիա  ՀԿ,   Յուրի  Աղասյան  

Հասարակական  պաշտպանների  միություն   ԻԱՄ,  Ալբերտ  Կոշկակարյան 

ՀՀ նախագահին  առընթեր  հանրային խորհուրդ                      

ՀՀ նախագահին  առընթեր  հանրային խորհուրդ                     

Հասարակական  պաշտպանների  միություն   ԻԱՄ,   Արամ Գրիգորյան 

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում