Սպառողների և ծառայություն մատուցող ընկերության համագործակցության ուսանելի մշակույթ

Հանրային ծառայությունների կարգավորումը մշտապես եղել և մնում է պետության ու հասարակության ուշադրության կենտրոնում:   Դա մի ոլորտ է, որտեղ պետությունը պետք է ունենա կարգավորիչ, ծառայություն մատուցողները՝ անվտանգ և հուսալի ծառայության մատուցման, իսկ հասարակությունը՝ սպառողները վերահսկողության ֆունկցիաներ:

 

Հանրային ծառայությունների կարգավորումը մշտապես եղել և մնում է պետության ու հասարակության ուշադրության կենտրոնում:   Դա մի ոլորտ է, որտեղ պետությունը պետք է ունենա կարգավորիչ, ծառայություն մատուցողները՝ անվտանգ և հուսալի ծառայության մատուցման, իսկ հասարակությունը՝ սպառողները վերահսկողության ֆունկցիաներ:

Առավել մեծ ուշադրության է արժանի հանրային ծառայությունների մատուցման անվտանգության խնդիրը: Մասնավորապես՝ գազամատակարարման և գազասպառման համակարգերի անվտանգ շահագործման հարցը:

Տվյալ խնդիրը իրականացվում է Հայաստանում գործող միակ ընկերության՝ ՛՛ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ՛՛ ՍՊԸ կողմից:

Գազի անվտանգության խնդիրը մշտապես գտնվում է նաև սպառողների իրավունքները ներկայացնող և պաշտպանող հասարակական կառույցների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես այս խնդիրը մշտապես իր գործունեության օրակարգում է պահում ՛՛Հասարակական պաշտպանների միություն՛՛ իրավաբանական անձերի միությունը /ՀՊՄ ԻԱՄ/:

Անցած տարվա վերջին ՛՛Հասարակական պաշտպանների միության՛՛   նախաձեռնությամբ և ՛՛ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ՛ ընկերության աջակցությամբ կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում, որի հիմնական թեման գազասպառման համակարգերի անվտանգ շահագործման խնդիրն էր:   Քննարկմանը ներկայացվեց բնագավառի անվտանգության պահպանման վերաբերյալ ՀՊՄ ԻԱՄ-ի պարբերական մոնիտորինգների արդյունքները, ընկերության կողմից իրականացված աշխատանքները: Պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների, փորձագետների, հասարակական կառույցների և սպառողների մասնակցությամբ քննարկումը ևս մեկ անգամ շեշտադրեց անվտանգության խնդիրը, փաստելով նաև, որ այդ բնագավառում ծառայություն իրականացնող ընկերության գործունեությունում արձանագրված է բավականին առաջընթաց:

Անվտանգության խնդիրըն առաջին հերթին ռիսկային գործոն է անապահով, ծեր, միայնակ սպառողների համար: Այդ իսկ պատճառով որոշվեց ևս մեկ անգամ ուսումնասիրել Երևանից դուրս, մարզերի անապահով գազասպառող բաժանորդների սոցիալական վիճակը և ուղիներ փնտրել որոշակի օժանդակության համար:

Ոսումնասիրությունից հետո ՀՊՄ ԻԱՄ-ը ՛՛ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ՛ ընկերության հետ որոշեցին Արմավիրի, Շիրակի, Լոռու մարզերի ավելի քան հարյուր ռիսկային բաժանորդների համար իրականացնել տուրբո գազի վառարանների նվիրատվության ծրագիր:


Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում