Նորություն

 

«Հասարակական  պաշտպանների  միությունը»  դիմել  է  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողով  «Երևան  Ջուր»  ընկերության  ջրային  համակարգերի  օգտագործման  թույլատվությունը  կասեցնելու  պահանջով...

Հայաստանի  Հանրապետության

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով /ՀԾԿՀ/ 

Հասցե՝  Սարյան  22

հեռ. 58.45.29

Հասարակական  պաշտպանների  միություն  ԻԱՄ

ՀՎՀՀ   02577841

Արամ  Գրիգորյան

Գործադիր  տնօրեն

                                                                                                         Հասցե՝  Գալշոյան  30/90

հեռ. 091-01.05.83, E-mail hpm@hpm.am

 

 

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏ

 

 

Հիմնավորում  և¨ խնդրի հակիրճ  նկարագրություն

«Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ-ը /ՀՊՄ/ միություն է, որի անդամներն են հասարակական կազմակերպություններ, համատիրություններ, ֆիզիկական ու իրավաբանական անձ սպառողներ և այլն: ՀՊՄ կանոնադրական խնդիրներից գլխավորը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում /ՀԾԿՀ/ սպառողների շահերի ներկայացնելը և պաշտպանելն է:

ՀՊՄ-ն բազմիցս է անդրադարձել Երևան քաղաքում սպառողներին մատուցվող ջրամատակարարաման և ջրահեռացման ծառայությունների   խնդրին:

Դիմումով բարձրացված խնդիրը վերաբերվում է Երևան քաղաքում համայնքային սեփականություն համարվող և վարձակալությամբ «Երևան-Ջուր» ընկերությանը տրված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործմանը:

ՀՀ կառավարության 2006թ. Փետրվարի 16-ի թիվ 309-Ն որոշմամբ /կետ 4 և 5/ համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման բաշխիչ ցանցերը 10 տարի ժամկետով վարձակալությամբ հանձնվել է «Երևան-Ջուր» ընկերությանը: Սա կառավարության որոշում է: Սակայն, նույն կառավարությունը, որի լիազոր մարմինը քաղաքապետն է / կառավարության որոշում 10 սեպտեմբեր 2009թ. 1042-Ն/   այս մասին տեղյակ չէ: Խնդրի կարգավորման ուղղությամբ մեր գրություններին քաղաքապետը պատասխանում է, որ համայնքային սեփականություն համարվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման վերաբերյալ ստույգ տեղեկատվություն չկա, /հիմնավորում՝ քաղաքապետարանի 28.08.2012թ 45/37690հ գրություն, կցվում է/:

«Երևան-Ջուր» ընկերությունը ևս, այս մասին, կամ չգիտի, կամ տարածում է ապատեղեկատվություն, այն է՝ ընկերությունը չի շահագործում այդ համակարգերը պատճառաբանելով, որ դրանք իրենց չեն պատկանում և պետք է շահագործեն համատիրությունները կամ համայնքները, /հիմնավորում՝ ԳԳ1019 02.05.2012թ, ԳԳ1255 22.05.2012 թ. գրություններ/: Ընմկերությունն անգամ տեղյակ չի, որ Երևան քաղաքում ջրային համակարգերի շահագործման միայն մեկ թույլատվություն կա:

Որպես ապացույց պետք է նշեմ մասնավոր դեպքեր, որ համայնքային սեփականություն համարվող կոյուղագծերի վթարի հետևանքով կոյուղաջրերը լցվում են բազմաբնակարան շենքերի տակ, հենց այս պահին: Ընկերությունը վերը գրված պատճառաբանությամբ ոչինչ չի անում և իր անգործությամբ վնաս է պատճառում քաղաքացիներին:

Անհասկանալի է, այս պայմաններում ինչպես է հանձնաժողովի կողմից տրամադրվել վերոգրյալ թույլատվությունը: Չէ որ համաձայն ջրային օրենսգրքի 44 հոդվածի 4-րդ կետի թույլատվությունը պետք է պարտադիր պարունակի նաը՝ ...4) տվյալ ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի գործունեության նպատակը և նկարագրությունը...:

Իսկ համակարգի նկարագրություն գոյություն չունի, չկա համակարգի սկիզբը և վերջը:

Ստացվում է, որ ոչ ոք չգիտի ինչ է շահագործում, բայց ծառայության սակագին ձևավորված է և վճարները պահանջում են:

«Երևան-Ջուր» ընկերությունը չի իրականացնում   ծառայությունների որակյալ մատուցում, սակայն կանոնավոր կերպով հավաքագրում է չմատուցված ծառայությունների դիմաց վճարներ, սա կոռուպցիայի դասական դրսևորում է:

 

Իրավական նորմերի խախտումներ

 

«Երևան-Ջուր» ընկերությունը խախտում է.

  • 2006թ. Մայիսի 30-ին ՀԾԿՀ N 88Ա որոշմամբ «Երևան-Ջուր» ընկերությանը տրված Երևան քաղաքում ջրային համակարգերի օգտագործման թույլատվության /թույլատվություն N 0008/ 4.1 բ), 4.1 է), 4.1 ժա), 5.1, 5.9, 5.25 կետերը:
  • Կառավարության 22.01.2004թ. 130-Ն   որոշման 9, 43 ե)б 43 զ), 46 բ) կետերը:
  • Կառավարության, «Երևան Ջուր» ընկերության և «Ժեներալ Դեզ Օ» կազմակերպության միջև  2005թ. դեկտեմբերի 14-ին կնքված պայմանագրի 4.1 (1) կետը, 7.1 կետը, սույն պայմանագրի հավելվածների հավելված 2,  1. (1), (10), 1.1.1,   7.1, 7.5, հավելված 3, (1),   4,   5 կետերը:

 

Իրավական հիմքեր

 

Հիմք ընդունելով նկարագրած խախտումները, ՀՀ ջրային օրենսգրքի 57 հոդվածի 6 կետը, թույլատվության 9.1 բ) կետը առաջարկում ենք

  1. կասեցնել «Երևան Ջուր » ընկերությանը տրված ջրային համակարգերի օգտագործման թույլատվության   պայմանները
  2. կազմակերպել քննարկումներ, որի արդյունքում կարգավորել իրավական դաշտը, ըստ սեփականության իրավունքի ճշգրտել ընկերությանը հանձնված Գույքի նկարագիրը՝ սահմանները
  3. այնուհետև քննարկումներ սկսել թույլատվության պայմանները վերականգնելու ուղղությամբ:

 

Առաջարկում ենք նաև սույն հայտը տեղադրել հանձնաժողովի էլեկտրոնային կայքում քննարկումներին շահագրգիռ կողմերի լայն մասնակցություն ապահովելու համար:

 

«Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ

Արամ  Գրիգորյան                     ____________________

Հպմ  գործադիր  տնօրեն

 

 

Կից  ներկայացվող  փաստաթղթեր

  1. Գրություն   25.04.2012Ã. «Երևան Ջուր» ընկերություն, պատասխաններ ընկերության կողմից՝ ԳԳ1019 02.05.2012 և ԳԳ1255 22.05.2012, 3 թերթ
  2. Քաղաքապետարանի պատասխաններ 45/26712հ 26.06.2012 և 45/37690հ 28.08.2012, 2 թերթ
  3. ՀՊՄ  գրություն  ՀԾԿՀ ՀՊՄ 05/01, 10.05.2012թ.,   ՀԾԿՀ պատասխան ՇԿ-970Ս, 22.05.2012թ.,   2 թերթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում