Նամակ ՀՀ իշխանություններին

Երկրում  կառավարման  համակարգի  անկատարության  և  օրենքների  անտեսման  խնդրուվ  ՀՊՄ-ն  նամակ  է  հասցեագրել  ՀՀ  Նախագահի  աշխատակազմի  ղեկավար  Վ.  Սարգսյանին,  կառավարության  աշխատակազմի  ղեկավար  Դ. Սարգսյանին.

Հարգելի պարոնայք

 

Բարձրացված խնդիրն անընդհատ քննարկվում է քաղաքացիական հասարակության /ՔՀ/ ինստիտուտներում և արժանանում է քաղ.հասարակության զարմանքին և վրդովմունքին:

Հերթական անգամ ականատեսն ենք քաղ.հասարակության կողմից բարձրացված լրջագույն խնդրին երկրի կառավարման տարբեր օղակների անտարբեր, անհետևանք, անօրեն նամակագրությանը: Այսպե՞ս են երկիր կառավարում: Չէ որ հարցը բարձրացրել է քաղաքացիական հասարակությունը:

ՀԱՐՑ. Ով է շահագործում Երևան քաղաքի սեփականությունը համարվող, մասնավորապես՝ Երևան քաղաքի, այսպես կոչված, «բակային տարածքներով» անցնող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Եվ ինչ իրավական կարգավորմամբ է այն իրականացվում:

Սա խնդիրն է, իսկ, որպես պատասխան, գրությունները ՀԾԿՀ կողմից Ձեզ ներկայացված են: Մենք զարմացած ենք, եթե կարող եք, խնդրում ենք ուսումնասիրել այդ գրությունները և պաշտոնապես պատասխանել վերը գրված հարցին:

Այդպես էլ, այս հարցի վերաբերյալ, պետական կառավարման մարմինները վախեցան կազմակերպել քննարկումներ և որոշում ընդունել, հարցը տեղափոխելով դատարկ նամակագրության դաշտ: Երևի այդպես հարցը խեղաթյուրել հեշտ է: Անգամ ՀՀ Վարչապետին ուղղված մեր գրությունն այս հարցի վերաբերյալ մնաց անպատասխան:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ. Անհապաղ կազմակերպել խնդրի վերաբերյալ պատասխանատու պետական կառավարման մարմինների և քաղ.հասարակության կառույցների միջև քննարկում:

 

Վերը գրված գրությամբ ՀԾԿՀ-ն, դարձյալ խախտելով ՀՀ օրենսդրությունը, մեզ տեղեկացնում է մի բանի մասին, որը մենք գիտենք իրենցից լավ:  Պետական այս կառույցն այդպես էլ չհասկացավ, ինչ է նշանակում վարչական վարույթ, հարցի քննարկում, որոշման ընդունում, օրենք: Այս կառույցը 2006թ. տալիս է ջրային համակարգերի շահագործման թույլատվություն, որի գլխավոր պայմանը այդ համակարգերի նկարագրությունն է /ջրային օրենսգիրք/, իսկ համակարգի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար պետական մարմիններին դիմում է այսօր: Սա կատարյալ խայտառակություն է, օրենքի խախտում: Իսկ օրենքի խախտումը ՀԾԿՀ-ի համար դարձել է նորմ: Տվյալ հարցի վերաբերյալ ՀԾԿՀ-ն անգործ է և ՀՀ օրենսդրության համաձայն կասեցված է «Երևան Ջուր» ընկերության ջրային համակարգերի շահագործման թույլատվությունը: Այս պայմաններում ՀԾԿՀ-ն քննարկման է վերցրել գործառույթներ կասեցված ընկերության կողմից ներկայացրած հայտը, իսկ քաղ.հասարակության կողմից բարձրացրած հարցը չի դնում քննարկման:

Այսպիսի գործառույթով և կազմով ՀԾԿՀ-ն անգործ է և չարիք է հասարակության զարգացման համար:

Ուշադրության արժանի է Երևանի քաղաքապետի պատասխանը: Այստեղ ընդհանրապես տեղյակ չեն խնդրից: Հարց է առաջանում, ո՞վ է թույլ տվել քաղաքապետին, կամ որ իրավական ակտով է քաղաքապետը համայնքային բյուջեն ծախսում մի տեղ որտեղ ինքը լիազորություններ չունի: Քաղաքապետին տրված չէ համայնքային սեփականություն համարվող ջրային համակարգերի շահագործման թույլատվություն: Իսկ այդպիսի թույլատվություն տրված է «Երևան Ջուր» ՓԲԸ-ին:

Առավել զավեշտալի է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի գրությունը: Համաձայն որի «ցիտում եմ գրությունից ...«Երևան Ջուր» ՓԲԸ-ին վարձակալության հանձնված գույքի ցանկերը հաստատված են ՀՀ կառավարության 16.02.2006թ. N309_Ն որոշմամբ /հետագա լրացումներով/, որոնցում Երևան քաղաքի Գալշոյան 30 հասցեի շենքի ջրահեռացման համակարգ ներառված չէ:...

Սա ծիծաղելի է, ինչպե՞ս կարող է պետական կառավարման մարմինն այսպիսի անգրագետ բան գրել:   Իսկ ո՞վ է հարց բարձրացրել Գալշոյան 30 շենքի ջրահեռացման համակարգի վերաբերյալ: Այստեղ կարծես թե բացարձակ բան չեն հասկանում բարձրացված խնդրից: Խնդիրը վերաբերվում է ոչ թե Գալշոյան 30 շենքին, այլ Երևան քաղաքաի բազմաբնակարան շենքերի, նաև Գալշոյան 30 շենքի, հարակից տարածքների ջրային համակարգերի շահագործմանը, որոնք համաձայն օրենքի համարվում են համայնքային սեփականություն և համաձայն կոմիտեի կողմից նշված համապատասխան որոշման տրված են վարձակալության: Կոմիտեն անգամ չի հասկանում, թե ջրամատակարարման խնդրում ով է մատակարար և ով բաժանորդ   /հիմք գրությունը/: Սա՞ է արդյոք ջրերի կառավարումը:

Հարգելի պարոնայք, Ձեր մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու պետական կառավարման մարմինները չեն քննարկում բարձրացված խնդիրը:

Մեր կողմից բարձրացված խնդիրը հանրային լայն հնչեղություն պարունակող խնդիր է: Այդ խնդրի կարգավորման պարագայում ՀԾԿՀ-ն և խնդիրը կառավարող այլ պետական կառույցներ կունենան պատասխանատվություն: Սա մենք դարձնելու ենք հանրային քննարկման առարկա:

 

Նորից ենք գրում մեր պահանջը՝

 

Վերը գրվածն ապացուցելու և ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու համար պահանջում ենք կազմակերպել հարցի քննարկում ՀԾԿՀ նախագահի պարտադիր մասնակցությամբ:

Հանրային ծառայությունների կարգավորում չիրականացնելով վտանգվում է երկրի տնտեսական զարգացումը:

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում