Երևանի հանրային տրանսպորտ

ՀՊՄ

Երևանը համայնք է և կառավարվում է «Երևանի մասին», «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» /այսուհետ ՏԻՄ օրենք/ ՀՀ օրենքներով:

Հիմք ընդունելով՝


  1. Երևանի քաղաքապետի 19.07.2013թ. թիվ 3661. 3660 որոշումների ոչ օրինական լինելը /այն հակասում է ՏԻՄ օրենքին/, այնուհետև քաղաքապետի 25.07.2013թ թիվ 3723-Ա, 3722-Ա անիմաստ որոշումները
  2. Երևանի   ավագանու իր լիազորությունների չգիտակցելը կամ չիրականացնելը՝
  3. Համաձայն ՏԻՄ մասին օրենքի Հոդված 16. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`

7) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.

7.1) դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները.

19) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.

  1. Երևան քաղաքի հանրային տրանսպորտի ներկա անմխիթար վիճակը
  2. զարգացման քաղաքականության բացակայությունը
  3. Երևանում հանրային տրանսպորտի ստվերում գտնվելը
  4. Երևանում հանրային տրանսպորտի վերաբերյալ հանրային դժգոհությունները
  5. Ակտիվ քաղաքացիների և քաղաքացիական նախաձեռնությունների անընդհան պայքարը տրանսպորտային հիմնախնդիրների լուծման ուղղությամբ
  6. Երևանում հանրային տրանսպորտի սակագնի վերաբերյալ քաղաքպետարանի անհիմն հայտարարությունները, կամ հիմնավորումների իսպառ բացակայությունը

10.  Հարցի լայն հանրային պահանջարկը

11.  և այլն

Ղեկավարվելով՝

ՀՀ ՏԻՄ մասին օրենքի 10.1,   33.1, 39 հոդվածներով Երևան համայնքի ակտիվ քաղաքացիները ստեղծել են Երևանում հանրային տրանսպորտի հիմնախնդիրներն ուսումնասիրող և այդ ուղղությամբ Երևանի ավագանուն առաջարկություններ ներկայացնող հանձնաժողով: Հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել ցանկացած շահագրգիռ անձ, այդ թվում՝   Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության, քաղաքացիական և քաղաքական կառույցների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ և համայնքի բնակիչներ:

Այս հանձնաժողովը լինելով լայն հանրային կարծիք արտահայտող, դիմում է Երևանի քաղաքապետարան առաջարկելով ձեռնպահ մնալ Երևան քաղաքում հանրային տրանսպորտի խնդիրների շուրջ որևէ որոշում ընդունելուց, մինչև սույն հանրային հանձնաժողովի կողմից մշակված առաջարկությունների ներկայացումը:

Սույն հանձնաժողովը կմշակի Երևանում հանրային տրանսպորտի վերաբերյալ առկա հիմնախնդիրների հայեցակարգը, այնուհետև կկազմակերպի լայն հանրային քննարկումներ և արդյունքները կտրամադրվի՝ ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան, քաղաքական և քաղաքացիական կառույցներին:

Ակնկալում ենք Երևանի քաղաքապետարանի աջակցությունն այս հանձնաժողովի աշխատանքներին:

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում