Հոսանքի թանկացում

Էլ.հոսանք  արտադրող  ընկերությունները  հայտ  են  ներկայացրել  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողով  էլ.հոսանքի  սակագնի  բարձրացման  համար:  Ներկայացնում  ենք  մեր  տեսակետը...

Հասարակական պաշտպանների միություն

ՏԵՍԱԿԵՏ

Մեր կողմից ուսումնասիրվել է էլէներգիա արտադրող ընկերությունների հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտերը: Նրանք այդ հանձնաժողովին էլէներգիայի  նոր՝ թանկացված սակագներ սահմանելու պահանջ են ներկայացրել:

Ներկայացրած հայտերն իրենցից ներկայացնում են չոր թվեր  և ոչ բավարար հիմնավորումներ,  որոնք հանրությանը ոչինչ չեն ասում:

Հանձնաժողովն ունի օրենքով սահմանված 90 օր ժամանակ այդ հարցը քննարկելու և որոշում ընդունելու համար:

Մեր կողմից հանրային քննարկմանը ներկայացվող հարցերը և առաջարկություններ

  1. Սակագին սահմանող հանձնաժողովի հարցը, այս հանձնաժողովը հակառակ օրենքի դարձել է քաղաքական մարմին, սա չի իրականացնում իր միակ գործառույթը՝ սպառողների և մատակարարների շահերի հավասարակշռման գործառույթը:
  2. Պետք չէ քաղաքականացնել խնդիրը, այս անգամ, խոցելի չլինելու համար բերեք հարցերը և պահանջները դնենք տնտեսական հարթության վրա, չնայած,  հայտ ներկայացրած բոլոր ընկերությունները ռուսական կապիտալով ընկերություններ են:
  3. Դեռևս չկա ՀԷՑ հայտը, բայց, հարց.    ի՞նչու է ՀԷՑ-ը կուտակել մեծ պարտքեր: Սա ամենակարևոր խնդիրներից մեկն է: Պահանջել հիմնավորումներ: Սա «կարգավորող» հանձնաժողովի խնդիրն է:
  4. Այլ հարցերի կանդրադառնանք ապագայում:

Առաջարկություն

Չվստահելով կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին, որովհետև նրանք քաղաքական պատվեր կատարողներ են, պահանջել հանձնաժողովից ստեղծել մասնագիտացված աշխատանքային խումբ, որի մեջ կներգրավվեն հանրային վստահություն ունեցող բարձրակարգ անկախ մասնագետներ, օգտագործելով 90 օրյա ժամանակը և օրենքով հանձնաժողովին տրված ֆինանսական և կազմակերպչական միջոցները իրականացնել հայտերի մանրամասն ուսումնասիրություն:

Թույլ չտալ սակագնի սահմանում մինչև այս աշխատանքային խմբի հետազոտության պատրաստումը:

Սա կարող է դառնալ գործունեության ծրագիր: Առայժմ այսքանը...

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում