ՀՊՄ - Սպառողների շահերի պաշտպանությունը հանրային ծառայություններում

Տեղական ինքնակառավարում

Շաբաթ, 29 Հունիս 2019 09:47

Պետական կառավարման հիմնական ինստիտուտներից մեկը դա տեղական ինքնակառավարումն է: Սա նշանակում է տեղական որոշ խնդիրների արդյունավետ լուծում ֆեդերալ կառավարությունից անկախ: Սա նշանակում է ապակենտրոնացված կառավարում: Սա նշանակում է քաղաքացիների սեփականության կառավարում հենց քաաքացիների կողմից: Սա բերում է երկրի զարգացման, պետության հզորացման, քաղաքացիների կյանքի բարգավաճման:

Սա Հայաստանում, դեռևս, չեն հասկանում:

Լսել ռադիոհաղորդում այս թեմայով՝

https://www.youtube.com/watch?v=0qIMvaxtfgo&feature=youtu.be&fbclid=IwAR18wIxU9RLz9skCY3-SROeL7wsUOrAXl3pubZpvovMPSb2lAxFCNLxAVQM

Սպառողների իրավունքների պաշտպանությունը ջրամատակարարման ոլորտում

Շաբաթ, 08 Հունիս 2019 16:17

Հանրային ռադիոյում քննարկվում էր Հայաստանում մոնոպոլ դիրք զբաղեցնող «Վեոլա Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման ծառայության որակի և սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրը:

Լսել ռադիոհաղորդումը...

Իսկ հիմա կարևորի մասին:

Հաղորդմանը մասնակցում էր նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ նոր ընտրված անդամը:

Այս հանձնաժողովի ամբողջ կազմը վերջերս փոխվել է: Սակայն, չի փոխվել այս հանձնաժողովի գործառույթը: Իսկ հանձնաժողովի գործառույթը մինչ այժմ եղել է ի վնաս սպառողի: Հանձնաժողովում չկա սպառողների շահերի ներկայացումը:

Հաղորդման ընթացքում հասկացա, որ նորընտիր անդամը ևս, հին անդամների նման, չի պատկերացնում հանրային ծառայությունների կարգավորման սկզբունքը: Իսկ այդ սկզբունքը սպառողների և ընկերությունների շահերի հավասարակշռումն է, որը պետք է իրականացվի համապատասխան ընթացակարգերի միջոցով: Այդպիսի ընթացակարգեր ուղղակի չկան, իսկ հանձնաժողովի նոր անդամը չի էլ ընդունում, նա ուղղակի չէր էլ լսում: Նա ուղղակի խոսում էր ընկերության շահերից:

Այս հանձնաժողովը համալրվել է ևս երեք անդամով, որոնք նախկինում եղել են նույն հանձնաժողովի աշխատակազմում, այսինքն եղել են չինովնիկ: Չինովնիկը լավ բան է, բայց նա սովորաբար սեփական կարծիք չի ունենում, նա ներկայացնում է վերադասի կարծիքը: Այս նոր անդամները մշտապես ունեցել են սպառողի շահերի ընկալման պակաս և իրենց գործողություններով անտեսել են սպառողների իրավունքները: Հիմա սարանք պետք է որոշում ընդունեն, «շահեր հավասարակշռեն»:

Անկախ հանձնաժողովի անդամը, դա վարքագիծ է: Վերևում նկարագրածս ցույց է տալիս, որ հանձնաժողովում դարձյալ վարքագիծ չկա: Հանձնաժողովում պատկերացում չկա հանրային ծառայությունների կարգավորման գործառույթի մասին:

Հայաստանում հանրային ծառայությունների կարգավորման ոլորտը դեռևս գտնվում է անմխիթար վիճակում: Սա, իհարկե, ցավալի է...

 

Արամ Գրիգորյան

Հանրային ծառայությունների կարգավորման փորձագետ

08.06.2019թ.

Ինչպես կառավարել երկիրը

Կիրակի, 26 Մայիս 2019 11:02

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում