Սիրելի հայրենակիցներ,
«ԶԱՐԹՈՆՔ» գաղափարաքաղաքական ակումբը, գործուն մասնակցություն ցուցաբերելով սկսված համազգային հեղափոխությանը, այս պատմական և վճռորոշ պահին ոչ միայն իր զորակցությունն է հայտնում հեղափոխության կազմակերպիչներին, այլև պատրաստակամ է իր բազմափորձ ռեսուրսներով օժանդակելու հաղթանակած Նոր Հայաստանի կայացման դժվարին և տևական գործընթացին:
Երկրում տիրող իրավիճակը թելադրում է քաղաքական-հասարակական բոլոր կազմակերպություններին, կառույցներին և անհատներին, ինչպես նաև համայն սփյուռքին մասնակցելու համազգային պայքարին` հեղափոխությանը, որի նպատակն է իշխանափոխությամբ ազատվելու ապազգային և հայոց պետականությունը խարխլող ռեժիմից:
«Զարթոնք» գաղափարաքաղաքական ակումբ
Համատիրությունը ժողովրդավարության դպրոց է
Կառավարությունը նախատեսում է համակարգային ռեֆորմ իրականացնել և որակապես բարձրացնել բազմաբնակարան շենքերի կառավարումն