Պետություն չենք կարողանում կառուցել, որովհետև պետական կառավարման համակարգերն իրենց տեղում չեն, բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին...
Պետություն չենք կարողանում կառուցել, որովհետև պետական կառավարման համակարգերն իրենց տեղում չեն, բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին...
Պետության կառավարման համակարգ
Տեսնես ե՞րբ ենք հասկանալու, թե ինչպես պետք է կառավարել երկիրը:
Այսօր ներկա էի մի միջոցառման, որի թեման էր վարչապետի կառավարման արդյունավետությանն ուղղված հարցեր: Հարցադրումը հետևյալն էր՝ արդյունավետ է կառավարել, արդյոք, վարչապետը անցած 100 օրում: Միջոցառումը բավականին դրական էր:
Ինձ մոտ միանգամից հարց առաջացավ, իսկ ի՞նչ է կառավարում վարչապետը, ո՞րն էկառավարման օբյեկտը: Ցավոք, դեռևս, չկա այս հարցի պատասխանը:
Եթե վարչապետը կառավարում է կառավարությանը, ապա լավ էլ կառավարում է, հավաքվում են, խոսում են, հանձնարարական է տալիս, ամեն ինչ լավ է:
Իսկ եթե վարչապետը երկիր է կառավարում, ապա նա բացարձակ չգիտի, թե ինչ է անում: Վարչապետն, անգամ չգիտի, կամ չի ձևակերպում, ո՞րն է այդ երկրի զարգացման ուղին:
Ասացեք, խնդրեմ, ո՞րն է կառավարման օբյեկտը:
Հայաստան երկրում կա կառավարման լրջագույն խնդիր:
Կառավարում իրականացնելու համար, նախ պետք է լինի դրա պահանջը՝ տեսլական, ռազմավարական նպատակ, այնուհետև կառավարման սուբյեկտ՝ ազգ, ժողովուրդ, հանրություն, մարդ, հասկացեք ինչպես ուզում եք, և կառավարման օբյեկտ՝ պայմանականորեն դրան անվանենք պետություն:
Սա է գլոբալ կառավարման սկզբունքը, մնացածը տեխնիկական խնդիրներ են:
Կառավարման սուբյեկտը ձևակերպում է նպատակը, ստեղծում է կառավարման օբյեկտ, որն իրականացնում է կառավարման սուբյեկտի շահերն սպասարկող կառավարում:
Ո՞վ կարող է ասել, մենք զարգացման ի՞նչ նպատակ ենք ձևակերպել: Ես , դեռևս, չեմ լսել:
Ո՞վ կարող է ասել, ի՞նչ կապ կա այսօր կառավարման սուբյեկտի և օբյեկտի միջև: Ես կարող եմ ասել՝ ոչ մի կապ, կա անջրպետ:
Կառավարման օբյեկտը՝ պետությունը, դա գործիքակազմ է, ինստիտուցիոնալ միավորների, կառույցների, կենսականորեն փոխշաղկապված օրգանիզմ, որի գործունեությունն ուղղված է կառավարման սուբյեկտի համար ապահովել կենսունակություն, զարգացում, աշխարհում գոյատևելու, տեսակը պահպանելու, հզորանալու, ամրապնդվելու հնարավորություն և այլն:
Կա՞, արդյոք, ա՛յս պետությունը Հայաստանում...
Այստեղ կարելի է խորհել և գրել շարունակությունը...
Իսկ շարունակությունը, դա պետության կառավարման համակարգն է: Ահա այստեղ է մեր թերացումը, թուլությունը, չհասկանալու մեր հմտությունը...
ՀՊՄ-ն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել գազամատակարարման կանոններում փոփոխություններ իրականացնելու խնդիր: Գործող կանոններով խախտված են սպառողների իրավունքները գազի հաշվիչների ստուգաչափման հետ կապված խնդիրներում:
Հանձնաժողովի համապատասխան որոշման վերաբերյալ կտեղեկացնենք առաջիկայում: