ՀՊՄ - Սպառողների շահերի պաշտպանությունը հանրային ծառայություններում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔ

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 09:43

Մեր  տեսակետը  Բաղրամյան  պողոտաի  վերաբերյալ:

Կարդալ...

Բաց նամակ Հայաստանի իշխանություններին

Կիրակի, 14 Հունիս 2015 07:28

Հանրային ծառայությունների կարգավորում,

թե ազգային ունեցվածքի թալան

 

Կարգավորման թեմայով վաղուց եմ գրել և պարզաբանել, որ հանրային ծառայությունների կարգավորում Հայաստանում բովանդակության մեջ չի իրականացվում:   Ցավոք,

Ելեկտրաէներգիան դարձյալ թանկանում է

Երեքշաբթի, 09 Հունիս 2015 06:35

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ

 

Հայաստանի ներքին և արտաքին կյանքում ստեղծված իրավիճակն ահազանգելու առիթ է տալիս։        Համարյա բոլոր բնագավառներում առկա են ձախողումներ և արդյունքների զգալի անկում: Դրա վկայություններից են, նաև, Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցող գործընթացները,

որոնք տնտեսական գործոնից ամբողջությամբ վեր են ածվել քաղաքական գործոնի։ Սակագնի նախորդ թանկացումներն էապես նվազեցրին բնակչության կենսամակարդակը, իսկ մանր ու միջին շատ ձեռնարկություններ հայտնվեցին անելանելի վիճակում: Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները վերացրեցին իրենց մասնակցությունը երկրի էներգետիկ քաղաքականությանը` էներգետիկայի բնագավառը համարյա նվիրելով այլ երկրների մասնավոր և պետական կառույցների: , -ահա կառավարության մոտեցումը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի գործող սակագների պայմաններում ոչ միայն հնարավոր է պատշաճ կազմակերպել ՀԷՑ-երի, էլեկտրաէներգիա արտադրող այլ կառույցների աշխատանքը՝ ապահովելով համապատասխան շահութաբերություն, այլև հնարավորություններ կան իջեցնելու սակագները: Ունենալով ատոմակայան, որը, բավական էժան գնով /5.7դրամ` կվտ.ժ/, արտադրում է երկրի էներգետիկ սպառման մոտ 30 %-ը, հիդրոէլեկտրակայաններ, որոնք դարձյալ մոտ 30% արտադրանք են տալիս /5 դրամ` կվտ.ժ/, ջերմոէլեկտրակայաններ, որոնցից Երևան ՋԷԿ-ը` 20%-ը /18դրամ՝ կվտ․ժ/, Հրազդանի ՋԵԿ-երը մոտ 20% /37դրամ՝ կվտ.ժ/, սակայն սպառում ենք տարածաշրջանում ամենաթանկ էլեկտրաէներգիան                       /42 դրամ` կվտ.ժ/: Տվյալ պարագայում էլեկտրաէներգիան թանկանում է, քանզի էներգակիր ներկրողը, էլեկտրաէներգիա արտադրողն ու այն բաշխողն իրականում նույն կառույցն է, որին հուզում է լոկ ներխմբային, ավելին՝ օտար պետության շահը: Իսկ թանկացնելու առիթ և՛ վաճառողը, և՛ իշխանությունը միշտ են գտնում. բերվում են «փաստարկներ», ելույթ են ունենում «մասնագետներ», հրամցվում են թվեր, կարծիքներ և այլն:

Ստեղծված իրավիճակը կրկին ապացուցում է, որ պետական և հանրային շահը ստորադասվում է մի խումբ մարդկանց անձնական շահերին։ Այն հետևանք է համակարգում տիրող ամենաթողության, կոռուպցիայի և ապաշնորհ կառավարման` ի դեմս պետության գործառույթներն իրականացնող մարմինների և նրանց հետ համագործակցող արտադրող-վաճառող կառույցների: Բնագավառը պետք է կարգավորի պետությունը` իր կողմից ստեղծված պետական անկախ կարգավորող հանձնաժողովի միջոցով, որը, սակայն, իրականության մեջ անկախ է միայն սպառողից: Ստեղծման օրվանից այդ հանձնաժողովը չի կարգավորել և չի էլ կարող կարգավորել բնագավառը, որովհետև չի իրականացնում իր միակ՝ սպառողների և արտադրող-վաճառողների շահերի հավասարակշռման գործառույթը:

«ԶԱՐԹՈՆՔ» գաղափարական-քաղաքական ակումբը, բողոքի ձայն է բարձրացնում և կոչ   անում երկրի իշխանությանը նշված խնդիրը լուծելու նպատակով ժամանակավորապես դադարեցնել քաղաքական մարմին դարձած պետական հանձնաժողովի գործունեությունը, ստեղծել աշխատանքային խումբ, որի մեջ կներառնվեն հանրային վստահություն ունեցող բարձրակարգ անկախ մասնագետներ և, օգտագործելով այս բնագավառին հատկացված պետական կարգավորման գործառույթները, ֆինանսական և կազմակերպչական միջոցները, իրականացնել էներգետիկայի ոլորտի բոլոր կառույցների կողմից ներկայացված գների հայտերի մանրամասն ուսումնասիրություն, թույլ չտալ սակագնի սահմանում` մինչև այս աշխատանքային խմբի կողմից վերլուծության ներկայացումը և հանրային քննարկումը։

Ակումբը պատրաստ է քննարկելու վերն արծարծված խնդիրները պետական, քաղաքական և հանրային  շահագռգիռ կառույցների և  կազմակերպությունների հետ   և լուծումներ առաջարկել ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ:

«ԶԱՐԹՈՆՔ» գաղափարական-քաղաքական Ակումբ

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում