ՀՊՄ - Սպառողների շահերի պաշտպանությունը հանրային ծառայություններում

Հանրային ծառայությունների կարգավորում

Կիրակի, 18 Նոյեմբեր 2012 09:45

Հանրային  ծառայություններ  կարգավորող  հանձնաժողովը՝  ՀԾԿՀ  համառորեն  խախտում  է  ՀՀ  օրենքը:  ՀԾԿՀ-ն  արհամարելով  սպառողների  պահանջները  խոչընդոտում  է  պետության  կայացմանը:

Հանրային ծառայությունների կարգավորում

Կիրակի, 21 Հոկտեմբեր 2012 05:26

2012թ.  հոկտեմբերի  2-ին  դիմել  էինք  հանրային  ծառայություններ  կարգավորող  հանձնաժողով  /ՀԾԿՀ/  վարչական  վարույթ  սկսելու  «Երևան  Ջուր»  ընկերությանը  տրված  ջրային  համակարգերի  օգտագործման  թույլատվությունը  ժամանակավոր  կասեցնելու  պահանջով:  Պահանջի  հիմնավորումը  ՀՀ  կառավարության  լիազոր  մարմնի՝  Երևանի  քաղաքապետարանի  և  ընկերության  պաշտոնական  դիրքորոշումներն  են,  որոնց  հիմքով  ընկերությունը  խախտում  է  տվյալ  թույլատվության  պայմանները:

Դիմումի  կապակցությամբ  ՀԾԿՀ  անդամը  մեզ  է  ուղարկում  գրություն,  որի  իմաստն  անհասկանալի  է,  և  որի  իրավունքն  այդ  անդամը  չունի:  ՀԾԿՀ-ն  ըստ  օրենքի  կոլեգիալ  մարմին  է  և  որոշումներ  ընդունում  է  կոլեգիալ  ձևով:  Նամակն  ամբողջությամբ  անօրինականություն  է,  այն  ներկայացնում  ենք  ամբողջությամբ.    ՀԾԿՀ  նամակ...

Հասարակական  պաշտպանների  միությունը  ՀՀ  օրենսդրության  համաձայն  երկրորդ  անգամ  է  դիմում  ՀԾԿՀ  սկսել  վարչական  վարույթ  վերը  ներկայացրած  խնդրով:  ՀԾԿՀ-ն  համաձայն  օրենքի  պարտավոր  է  վարույթ  սկսել  և  որոշում  կայացնել:

Ստորև  ներկայացնում  ենք  մեր  մեկնաբանությունները  ՀԾԿՀ  նամակի  կապակցությամբ.

Հանրային ծառայությունների կարգավորում

Հինգշաբթի, 04 Հոկտեմբեր 2012 12:02

 

ՀՊՄ-ն ներկայացնում է կարծիք հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ և առաջարկում է:

Ընդհանուր դրույթներ

Հանրային ծառայությունների ոլորտն ուսումնասիրելու ժամանակ պետք է ուշադրություն դարձնել խնդրի ձևակերպմանը:

Հանրային ծառայությունների բնագավառում բիզնես միջավայր չի լինում, հանրային ծառայությունները հիմնականում մենաշնորհային են, դրա համար շուկայական կարգավորում չի լինում, այն կարգավորվում է պետության կողմից-օրենքով:

Խնդիրն այս ոլորտում պետք է ձևակերպել.   Հանրային ծառայությունների ոլորտում ծառայություններ մատուցողների և այդ ծառայություններն ստացողների իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության գործարար միջավայրի բարելավում:

Այս ոլորտում հիմնական խնդիրը կարգավորման քաղաքականության իրականացնումն է, համաձայն օրենքով սահմանված կարգավորման սկզբունքների:

Սա չի իրականացվում:

Կարդալ՝    Առաջարկություն,     Կանոնակարգ

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում