Հոգնած եմ, թշվառացած և խաբված այսօրվա իրականությունիցÂÂ ÂÂ ևÂÂ ÂÂ ոչինչ գրել չեմ ուզում...
Սակայն, ինչքան էլ չուզենամ ոչինչ գրել, որպես ÂÂ ցանկացած բանական մարդ մտածում եմ, հուզվում...
Դարձյալ ամեն ինչ խառնվել է իրար, չկա գլխավորն ու երկրորդականը, կարևորն ու անկարևորը: Երկիրը գտնվում է անկառավարելիության վիճակում: Կառավարիչը չկա...
Այսպես չի կարելի, ստեղծված պարտվողական վիճակը կարող է մեզ կործանել...
Հայաստանը չի պարտվել, առավել ևս Հայ ազգը, Ազգը չի կարող պարտվել...
Պարտվել է Նիկոլը և իր դատարկաբան թիմը: Նա իր թիմով պետք է հեռանա, հակառակը նոնսենս է: Այս պահին Հայաստանում բոլոր մակարդակներում իշխանություն գոյություն չունի՝ չկա վարչապետ, չկա ԱԺ, չկա նախագահ և այլն: ÂÂ Այս խնդիրը պետք չէ քննարկել, սա արդեն աքսեոմատիկ է: Նրանց սպասում է միայն պատասխանատվությունը:
Կառավարման մեջ, եթե բացակայում է պատասխանատվությունը, մշտապես ունենալու ենք այն, ինչ ունենք այսօր:
Նույն պատասխանատվությանն են արժանի վերջին 30 տարում երկրի առաջնորդները, նրանց քաղաքական հենարանը հանդիսացող քաղաքական կառույցների վերնախավերը և վերջին 30 տարում իշխանությունների մաս կազմող քաղաքական ուժերը:
Ահա պատկերը: Կգործի պատասխանատվության ինստիտուտը, կդառնանք պետություն, հակառակը , պարզապես, չի կարող լինել...
Հիմա, ինչ է պետք անել...
Պարզից էլ պարզ է, որ ապականված քաղաքական դաշտում որևէ քաղաքական ուժ չի կարող իր վրա վերցնել երկրի կառավարման պատասխանատվությունը: Այդպիսի քաղաքական ուժ, ուղղակի, չկա: Այն ձևավորելու համար էլ ժամանակ է պետք...
Սակայն, չունենք ժամանակ...
Ստիպված ենք լինելու իրականացնել երկրի ժամանակավոր կառավարում, որը ենթադրում է կոնկրետ ժամանակում կոնկրետ խնդիրների լուծում: Սա ենթադրում է ժամանակավոր կառավարում կառավարման բոլոր մակարդակներում:
Կառավարման մեջ պետք չէ գնահատել անձը, գնահատեք նրա քաղաքական հենարանը, ներկայացրած ծրագիրը և այն իրականացնելու մեխանիզմները՝ գործիքները:
Չեմ ընդունում երկրի ժամանակավոր կառավարման պրոցեսումÂÂ ÂÂ վերը գրված պատասխանատվության ենթակա քաղաքական ուժերի մասնակցությունը:
Մեզ պետք է նորը:
Պետք չէ վախենալ փոփոխություններից: Փոփոխություններն են բերում զարգացման և կայունացման:
Եթե փորձենք պետություն կառուցել, մենք կզարգանանք և կունենանք կայուն վիճակ...
Ցավում եմ, որ պետությունից Հայաստանում ոչ ոք չի հասկանում...
Հուսով եմ, որ իմ սերունդն ապրելու է Հայկական ազգային պետությունում...
Թերևս, սա գրեցի միայն ինձ համար...
Պետություն պետք է լինի, որ կառավարվի...
Պետությունը դա սոսկ բառ չէ, որ հնչեցվի...
Պետությունը դա բարդ համակարգ է, որը կարելի է կառավարել, միայն կառավարման բարձրակարգ ունակություններ ունենալու պարագայում...
Հայոց պետությունը, որպես համակարգ, կարող է կառուցվել և կառավարվել միայն հայ մարդու ինքնությունից մինչ այժմ պահպանված արժեքների խորը վերլուծության, արժևորման և որպես հիմք ճանաչման պարագայում...
Հայոց պետությունը չի եղել ինքնաձիգ, ուղղահայաց, գուցե, դա հայոց էությունն է:
Իմ կարծիքով հայոց պետությունը պետք է կառավարվի հորիզոնական ինքնակառավարման տարբերակով: Պետության կառավարման համակարգի արդյունավետ միջոցը՝ մոդելը, դա պետության կառավարման ինստիտուտների անկախ, տարանջատված ինքնակառավարման մոդելն է՝ կենտրոնաձիգ վերահսկողությամբ /սա քննարկման ենթակա կառավարման մոդել է/:
Ցավոք, այսօր Հայաստանի պետական կառավարման համակարգի անխտիր բոլոր ինստիտուտներում ունենք հիվանդ միջավայր, այնպիսի միջավայր, որի բուժումն առանց կտրելու անհնարին է:
Եվ ցանկացած կառավարության փոփոխությունից հետո, եթե մենք հաշվի չառնենք այդ հանգամանքը, ապա մենք մշտապես ունենալու ենք այն, ինչն այսօր ունենք:
Իսկ ի՞նչ ունենք այսօր: Պետության կառավարման համակարգում ունենք բացարձակ ոչինչ, ոչ մի առաջընթաց, եթե ոչ հետընթաց: Չկա պետության կառավարման համակարգի նպատակ և ունակություն:
Իսկ ի՞նչու է այդպես.
Կառավարության վերջին փոփոխությունից հետո, հանրության մոտ հույս առաջացավ, վերջապես իրականացնել կառավարման համակարգի փոփոխություններ, սա հասունացել էր, կառավարման լճացմանը պետք է փոխարիներ առաջխաղացումը: Սա օրակարգային էր և անհրաժեշտ:
Կառավարման առաջխաղացմանը, զարգացմանը նպաստելու համար առաջին հերթին պետք էր հանրության համախմբում՝ կոնսոլիդացիա: Իրականացվեց ճիշտ հակառակը՝ հանրության տարանջատում, բզկտում:
Սրա վառ ապացույցն էր Երևան քաղաքի /Հայաստանի ֆինանսական և բնակչության մոնոպոլիստի/ կառավարման համակարգի ստեղծումը: Օգտագործվեց հանրության հուզական վիճակը և արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվեց Երևան քաղաքի կառավարման ինստիտուտը, որի արդյունավետությունը զրո է և այդպես էլ կմնա: Իրականում պետք էր համախմբում և կարող, պատրաստ, ունակ ուժերի ներգրավում Երևան քաղաքի կառավարմանը:
Այնուհետև սրան հետևեց մնացած սխալները:
Անհասկանալի էր կառավարման գործադիր ինստիտուտի ձևավորումը: Այստեղ չկա բացարձակ որևէ տրամաբանություն: Այս ինստիտուտը չի կարող աշխատել:
Առավել հետաքրքիր էր, խորհրդարանային կառավարման մոդել ունեցող երկրում օրենսդիր ինստիտուտի ձևավորումը: Պատահական մարդկանց հավաք երկրի բարձրագույն կառավարման համակարգում: Քաղաքական ուժերի դուրսմղում երկրի թիվ մեկ ներկայացուցչական մարմնից: Չձևավորվեց բովանդակային, նաև ներկայացուցչական օրենսդիր մարմին: Այն չի արտահայտում երկրի ոչ քաղաքական, ոչ քաղաքացիական, ոչ մարդկային-մասնագիտական, ոչ տարածքայինÂÂ ÂÂ սպեկտրը:
Այսօր, առկա դատական կոչված ինստիտուտի պատճառով երբեք հնարավոր չէ կառավարել երկիր: Այս ինստիտուտը պետք է ձևավորվի հանրության կողմից, գործի բացառապես անկախ և գտնվի հանրային վերահսկողության տակ: Առկա դատական համակարգը խոչընդոտ է երկրի զարգացման համար: Այս ուղղությամբ չի արվում բացարձակ ոչինչ...
Զանգվածային լրատվության մասին չեմ ուզում գրել, այն ուղղակի չկա, բանբասանքների մակարդակ է: Պետության կառավարման այս ինստիտուտը դարձել է facebook-ի մակարդակի:
Երկրի կառավարման բոլոր ինստիտուտներում նշաձողն այնքան ցածր է, որ երկիրը կառավարվում է facebook-ի մակարդակով:
Դե հիմա զարգացիր Հայաստան երկիր:
Հայաստանի թիվ մեկ օրակարգային խնդիրը, առաջնահերթությունը կառավարման ներքին կանոնակարգային խնդիրն է:
Սա է սկիզբը...