ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի փետրվարի 23-ին ՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Երևան քաղաքում ջրամատակարարման   սակագին սահմանելու հարցով: Այսօր, մայիսի 23-ին,   հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հերթական անգամ, չիրականացնելով իր հիմնական և միակ գործառույթը՝ ծառայություններ մատուցող ընկերությունների և սպառողների շահերի հավասարակշռման գործառույթը, ՛՛դակեց՛՛ ջային ընկերության համար սակագին: (Համաձայն պայմանագրի ջրի սակագինը պետք է նվազեր):

Ընդ որում, այդ հանձնաժողովը խախտեց ՀՀ օրենսդրությունը անտեսելով և արհամարելով սպառողների կողմից բարձրացրած օրինական պահանջները, այն է՝ սակագնի հիմնական բաղադրիչը հանդիսացող օգտագործված ջրի ծավալների ոչ արժանահավատ լինելու հարցը (այն հիմնված է միայն ու միայն ընկերության կողմից ներկայացրած տվյալների վրա) և ընկերության կողմից ծառայությունների ոչ պատշաճ կատարման հարցը:

Փաստորեն ստացվում է, որ Երևան քաղաքում ջրամատակարարման սակագինը որևէ կապ չունի ջրամատակարարման ծառայությունների մատուցման որակի և սպառողների պահանջների հետ: Այն կախված է ընկերության կողմից ներկայացրած սուբյեկտիվ տվյալներից և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, կամ նրա նախագահի քմահաճույքից:

Մենք արձանագրում ենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի իրականացնում իր գործառույթները, նրա կողմից վերը նշված ձևով ընդունած որոշումները չեն կարող նպաստել մենաշնորային ոլորտի կարգավորմանը և բացասական ազդեցություն ունեն երկրի տնտեսության զարգացման վրա:

Հասարակական պաշտպանների միություն   ԻԱՄ

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում