Հանրային ծառայությունների կարգավորում

Հանրային  ծառայություններ  կարգավորող  հանձնաժողովը՝  ՀԾԿՀ  համառորեն  խախտում  է  ՀՀ  օրենքը:  ՀԾԿՀ-ն  արհամարելով  սպառողների  պահանջները  խոչընդոտում  է  պետության  կայացմանը:

 


Հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/

նախագահ պարոն Ռ. Նազարյանին

պատճենը՝                 ՀՀ Նախագահ պարոն Ս. Սարգսյանին

ՀՀ վարչապետ պարոն Տ. Սարգսյանին

Ձեր 15 նոյեմբեր 2012թ N ՄՍ-2064ի

գրության կապակցությամբ

 

 

Հարգելի  պարոն Նազարյան

Շնորհակալություն հայտնելով, վերոգրյալ նամակով,  /նամակ/ Ձեր արձագանքի և խորհուրդների համար, տեղեկացնում եմ, որ սպառողների կողմից բարձրացված խնդրի վերաբերյալ քննարկումներ չկազմակերպելով և որոշում չընդունելով հանձնաժողովը խախտում է ՀՀ օրենսդրությունը:

Համաձայն ՀՀ օրենսդրության ՀԾԿՀ միակ գործառույթը բարձրացված հարցերի վերաբերյալ, համաձայն օրենքի և կարգի, քննարկումներ կազմակերպելը և քննարկման արդյունքում որոշումներ ընդունելն է, այլ ոչ թե բարձրացված հարցերի վերաբերյալ նամակներ գրելը:

Վերոգրյալ նամակը մեզ հիմք է տալիս հասկանալ, որ հանձնաժողովում անգամ չեն հասկացել մեր կողմից բարձրացված հարցի էությունը: Հենց սրա համար էլ պետք էր քննարկում կազմակերպել: Դուք գրում եք, որ բավարար ապացույցներ չկան՝ մի թե ՀՀ կառավարության լիազոր մարմնի և «Երևան Ջուր» ընկերության պաշտոնական գրությունները բավարար ապացուցներ չեն: Ավելին, չէ որ ապացույցներ ներկայացվում են քննարկումների ժամանակ: Չէ որ, մենք ապացուցում ենք, որ «Երևան Ջուր» ընկերությունը խախտում է Ձեր կողմից տրված թույլատվությունը և որ Դուք պետք է դա հսկեք և Դուք ապահովեք Ձեր կողմից տրված և Ձեր կողմից սահմանված թույլատվության պայմանների կիրառումն ապահովող միջոցներ: Իսկ հանձնաժողովը, մեր համոզմամբ, վախենում է քննարկումներից: Դրա համար էլ խնդրին տալիս եք իմիտացիոն բնույթ:

Մեր համոզմամբ ՀԾԿՀ-ն տվյալ խնդրի վերաբերյալ որոշում չընդունելով վախենում է պատասխանատվությունից:

Հարգելի պարոն Նազարյան, չէի ուզենա, բայց ստիպված եմ անդրադառնալ Ձեր գրության վերջին պարբերությանը և նշել, որ ձևակերպումների և գնահատականների կոռեկտության վերաբերյալ հորդորանքներ և խորհուրդներ կարող է հնչեցնել պետական այն պաշտոնյան, կամ կառույցը, որը գտնվում է այդ դաշտում: Ձեր պարագայում դա չի գործում, որովհետև Դուք երևի տեղյակ էլ չեք, որ նման դիրքորոշում սպառողների կողմից տրվել է Ձեր անօրինական և արհամարական գրությանը: Այն ՀԾԿՀ-ում է, կարող եք կարդալ: Իսկ նման հանձնաժողովը, կամ անդամը դեռ մնում են պաշտոնավարման: Ձեր կարծիքով հանձնաժողովի անօրինական գործողությունների քննադատությունը դուրս է՞ կոռեկտության սահմաններից: Դուք գրում եք կառուցողական քննարկման մասին, որը օրենքով Դուք պետք է կազմակերպեք, բայց այն չեք կազմակերպում, խախտելով օրենքը: Ու՞մ եք խաբում, սպառողներին, թե պետությանը:

Հայաստանում հանրային ծառայությունների կարգավորում չի իրականացվում:

Այնպիսի հանձնաժողով, որ օրենքով սահմանված գործառույթներ չի իրականացնում, պետք չի:

ՀԾԿՀ-ն խախտելով օրենքը անընդհատ ոտնահարում է սպառողների իրավունքները և խոչընդուտում պետության նորմալ զարգացմանը:


 

Արամ  Գրիգորյան

ՀՊՄ  գործադիր  տնօրեն

 

 

ՀՊՄ-ի մասին

Հասարակական պաշտպանների միությունը հասարակական կազմակերպությունների միավորում է, որոնք համախմբել են իրենց կարողությունները և ջանքերը էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հեռահաղորդակցության և ջերմամատակարարման ոլորտներում սպառողների շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում