Եվրոմիությու՞ն, թե մաքսայի՞ն միություն... Գուցե, ոչ մի տեղ...

Եվրոմիությու՞ն, թե մաքսայի՞ն միություն...

Գուցե, ոչ մի տեղ...

 

Ինչպես կարելի է նման հարց ձևակերպել...

Իսկ ելքը հետևյալն է...     Դեպի Ազգային պետությու՞ն...

Սա է մեր ապագան, սա է խնդիրը, սա պետք է լինի մեր նպատակը: Եթե մենք Ազգ ենք, կամ «պետություն» ենք, կամ ուզում ենք կերտել պետություն, ապա այդ հարցը պետք է ձևակերպենք և դնենք մեր գոյատևման ու զարգացման օրակարգի գլխամասում:

Միայն այդ դեպքում մեզ կհարգեն, միայն այդ դեպքում մենք կարող ենք  ....

Եվրոմիությու՞ն, թե մաքսայի՞ն միություն...

Գուցե, ոչ մի տեղ...

 

Ինչպես կարելի է նման հարց ձևակերպել...

Իսկ ելքը հետևյալն է...     Դեպի Ազգային պետությու՞ն...

Սա է մեր ապագան, սա է խնդիրը, սա պետք է լինի մեր նպատակը: Եթե մենք Ազգ ենք, կամ «պետություն» ենք, կամ ուզում ենք կերտել պետություն, ապա այդ հարցը պետք է ձևակերպենք և դնենք մեր գոյատևման ու զարգացման օրակարգի գլխամասում:

Միայն այդ դեպքում մեզ կհարգեն, միայն այդ դեպքում մենք կարող ենք հարաբերվել և ինտեգրվել միջազգային հանրությանը: Այդ դեպքում մենք կլինենք ուժ, իսկ միջազգային կառավարման համակարգում՝ սուբյեկտ (ոմանց համար` խաղացող, հիմա մենք խաղաքարտ ենք, ինչպես ուզենան այնպես էլ կբացեն):

Գուցե շատերին թվա, որ սա հեքիաթ է, անկարելի, բայց...   «Չկա անկարելին, երբ կա զորեղ ու վճռական կամքը»   Գ. Նժդեհ:

Կարծես թե, հասունացել է ժամանակը, որ երկրի իշխանությունները ձեռբազատվեն ստեղծված իրավիճակից, դրսևորեն կամք, վերականգնեն Ազգի հավատը առ ապագա և երկիրը դուրս բերեն առկա վիճակից:

Դա հնարավոր է, երբ երկիրն ունենա իշխանություններ բովանդակության մեջ, այլ ոչ թե ձևի...

Սակայն, ունենք այն, ինչ ունենք:

  • Ունենք կառավարություն, որը դեմք չունի՝ քամին որ կողմից փչում է, այն կողմ էլ թեքվում է:
  • Ունենք պառլամենտ՝ սակայն, այն չունենք:
  • Ունենք Նախագահ, որը, սակայն, անում է բաներ ինչ ինքը գիտի, դե ինքն էլ երևի այդքանը գիտի:

Եվ այս վիճակում խոսել պետության մասին, այն էլ Ազգային, գուցե հեքիաթ է, բայց պետք է խոսել:

Բոլորս խոսում ենք արժեքներից, բայց երբեք չենք ձևակերպում մեր արժեքները՝ Հայկականը: Չունենալով սեփականը, մշտապես կանգնած ենք լինելու նույն ընտրության, կամ պարտադրանքի առջև՝ այս կողմ, թե այն կողմ:

Մեկընդմիշտ մոռացեք, որ Հայաստանը թույլ երկիր է, աղքատ և չի կարող պահել իր ժողովրդին ու իր անվտանգությունը: Մենք այդ խնդիրը չունենք: Դա մշտապես եղել է իշխող «էլիտաի» բարբաջանքը...

Խնդիրն այն է, որ երկրի հարստությունները մշտապես թալանվել են ապաշնորք կառավարման պատճառով: Հիմա ի՞նչ ենք ուզում՝ ձևակերպենք մեր արժեքները և քայլենք դրանց ուղղությամբ, թե մշտապես մտածենք դեպի որ կողմ ենք միանալու:

Ցավոք, մշտապես միացել ենք հավասարակշռման ցածր մակարդակին, նույնը և այսօր...

Որպես Ազգային պետության կերտման ճանապարհ պետք է վերագնահատել Ազգային արժեքները՝ Հայրենիքի զգացողություն, Ազգի և անհատի փոխհարաբերություններ, Ազգի գենետիկ մաքրություն, Մայրենի լեզու և այլն: Սրանցով է պայմանավորված Ազգային որակական դրսևորումները՝  հավատք, բարոյականություն, պատմություն, մշակույթ, անվտանգություն, կրթություն և այլն:

Հիմա,   հասել ենք մի վիճակի, երբ ունենք

  1. Քաղաքական մոնոպոլիա-քաղաքական դաշտի մենաշնորհված վիճակ, քաղաքական որոշումները ուեւէ կապ չունեն ազգային խնդիրների եւ ժողովրդի հետ, համատարած ընտրական կեղծիքներ
  2. Տնտեսական մենաշնորհներ, տնտեսական զարգացող համակարգի բացակայություն, մրցակցության բացակայություն, տնտեսության անթույլատրելի ստվեր, հարկային տեռոր, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը խոչընդոտում, կապիտալի արտահանում, գների չհիմնավորված աճ, ժողովրդի կենսամակարդակի նվազում, համատարած կոռուպցիա եւ այլն, շարունակելի…
  3. Համատարած արտագաղթ
  4. Պետության կառավարման համակարգի անկատար, անարդյունավետ վիճակ, պատասխանատվության բացակայություն, օրենքների խախտում
  5. Սոցիալական անարդարություն, աղքատության անթույլատրելի մակարդակ, մարդկանց իրավունքների ոտնահարում, սոցիալական վտանգավոր բեւեռացում
  6. Արտաքին հարաբերություններում որեւէ լուրջ արդյունք
  7. Արցախի խնդրում պարտվողական վերաբերմունք

Գնահատեք ինքներդ, պահպանենք և խորացնենք այս վիճակը (ռուսական տարբերակ),   թե իրականացնենք արմատական բարեփոխումներ (արևմտյան առաջարկություններ):

Պատրաստ չենք ոչ մի բանի...:       Ցավոք...

Կարծում եմ, որ պետք է գնալ Ազգային պետություն ձևավորելու ճանապարհով:

 

Շարունակելի

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում