ՀՊՄ
Երևանը համայնք է և կառավարվում է «Երևանի մասին», «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» /այսուհետ ՏԻՄ օրենք/ ՀՀ օրենքներով:
Հիմք ընդունելով՝
7) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.
7.1) դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները.
19) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.
10. Հարցի լայն հանրային պահանջարկը
11. և այլն
Ղեկավարվելով՝
ՀՀ ՏԻՄ մասին օրենքի 10.1, 33.1, 39 հոդվածներով Երևան համայնքի ակտիվ քաղաքացիները ստեղծել են Երևանում հանրային տրանսպորտի հիմնախնդիրներն ուսումնասիրող և այդ ուղղությամբ Երևանի ավագանուն առաջարկություններ ներկայացնող հանձնաժողով: Հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել ցանկացած շահագրգիռ անձ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության, քաղաքացիական և քաղաքական կառույցների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ և համայնքի բնակիչներ:
Այս հանձնաժողովը լինելով լայն հանրային կարծիք արտահայտող, դիմում է Երևանի քաղաքապետարան առաջարկելով ձեռնպահ մնալ Երևան քաղաքում հանրային տրանսպորտի խնդիրների շուրջ որևէ որոշում ընդունելուց, մինչև սույն հանրային հանձնաժողովի կողմից մշակված առաջարկությունների ներկայացումը:
Սույն հանձնաժողովը կմշակի Երևանում հանրային տրանսպորտի վերաբերյալ առկա հիմնախնդիրների հայեցակարգը, այնուհետև կկազմակերպի լայն հանրային քննարկումներ և արդյունքները կտրամադրվի՝ ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան, քաղաքական և քաղաքացիական կառույցներին:
Ակնկալում ենք Երևանի քաղաքապետարանի աջակցությունն այս հանձնաժողովի աշխատանքներին: