Շրջակա միջավայրի փորձաքննության մասին

ԱԺ-ում որպես հրատապ հարց քննարկման է դրված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ ներկայացված հիմնավորման՝

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման նպատակը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի` ըստ բնագավառների դասակարգված նախատեսվող գործունեության տեսակները «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվեցիայի պահանջներին լիովին համապատասխանեցնելն է, միջազգային լավագույն փորձի կիրառումն ապահովելը, միջազգային կազմակերպությունների փորձագետների եւ Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունների ընդունումը:

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցների կողմից:

Օրենքի ընդունմամբ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-110-Ն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված գործունեության որոշ տեսակներ, ինչպես նաեւ գործունեության որոշ տեսակների համար նախատեսված չափաքանակներ լիովին կհամապատասխանեն Օրհուսի կոնվենցիայով նախատեսված պահանջներին:

Մեր կողմից իրականացվել է գործող օրենքի և առաջարկվող փոփոխությունների իրավական, համեմատական վերլուծություն: Մասնագետները կարող են օգտվել դրանից և անել եզրակացություններ:   Վերլուծություն...

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում