Կառավարման համակարգ

                          Պետության  կառավարման  համակարգ

Տեսնես ե՞րբ ենք հասկանալու, թե ինչպես պետք է կառավարել երկիրը:

Այսօր ներկա էի մի միջոցառման, որի թեման էր վարչապետի կառավարման արդյունավետությանն ուղղված հարցեր: Հարցադրումը հետևյալն էր՝ արդյունավետ է կառավարել, արդյոք, վարչապետը անցած 100 օրում: Միջոցառումը բավականին դրական էր:

Ինձ մոտ միանգամից հարց առաջացավ, իսկ ի՞նչ է կառավարում վարչապետը, ո՞րն է

կառավարման օբյեկտը: Ցավոք, դեռևս,  չկա այս հարցի պատասխանը:

Եթե վարչապետը կառավարում է կառավարությանը, ապա լավ էլ կառավարում է, հավաքվում են, խոսում են, հանձնարարական է տալիս, ամեն ինչ լավ է:

Իսկ եթե վարչապետը երկիր է կառավարում, ապա նա բացարձակ չգիտի, թե ինչ է անում: Վարչապետն, անգամ չգիտի, կամ չի ձևակերպում, ո՞րն է այդ երկրի զարգացման ուղին:

Ասացեք, խնդրեմ, ո՞րն է կառավարման օբյեկտը:

Հայաստան երկրում կա կառավարման լրջագույն խնդիր:

Կառավարում իրականացնելու համար, նախ պետք է լինի դրա պահանջը՝ տեսլական, ռազմավարական նպատակ, այնուհետև կառավարման սուբյեկտ՝ ազգ, ժողովուրդ, հանրություն, մարդ, հասկացեք ինչպես ուզում եք, և կառավարման օբյեկտ՝ պայմանականորեն դրան անվանենք պետություն:

Սա է գլոբալ կառավարման սկզբունքը, մնացածը տեխնիկական խնդիրներ են:

Կառավարման սուբյեկտը ձևակերպում է նպատակը, ստեղծում է կառավարման օբյեկտ, որն իրականացնում է կառավարման սուբյեկտի շահերն սպասարկող կառավարում:

Ո՞վ կարող է ասել, մենք զարգացման ի՞նչ նպատակ ենք ձևակերպել: Ես , դեռևս, չեմ լսել:

Ո՞վ կարող է ասել, ի՞նչ կապ կա այսօր կառավարման սուբյեկտի և օբյեկտի միջև: Ես կարող եմ ասել՝ ոչ մի կապ, կա անջրպետ:

Կառավարման օբյեկտը՝ պետությունը, դա գործիքակազմ է, ինստիտուցիոնալ միավորների, կառույցների, կենսականորեն փոխշաղկապված օրգանիզմ, որի գործունեությունն ուղղված է կառավարման սուբյեկտի համար ապահովել կենսունակություն, զարգացում, աշխարհում գոյատևելու, տեսակը պահպանելու, հզորանալու, ամրապնդվելու հնարավորություն և այլն:

Կա՞, արդյոք, ա՛յս պետությունը Հայաստանում...

Այստեղ կարելի է խորհել և գրել շարունակությունը...

Իսկ շարունակությունը, դա պետության կառավարման համակարգն է: Ահա այստեղ է մեր թերացումը, թուլությունը, չհասկանալու մեր հմտությունը...

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում