Բաց նամակ ՀՀ վարչապետին

Հանրային ծառայություններ

Մեծարգո  պարոն  Վարչապետ

 

,,Հասարակական  պաշտպանների  միություն,,  ԻԱՄ-ը  միավորում  է  մի  շարք  հասարակական  կառույցների,  որոնք  իրենց  գործունեությամբ  զբաղվում  են    հանրային  ծառայությունների  կարգավորման  եւ  այդ  բնագավառում  սպառողների շահերի  ներկայացման  խնդիրներով:

  ՀՊՄ  հիմնական  գործունեությունը  հանրային  ծառայությունների  կարգավորումն  է:

 

Արդեն  երկրորդ  տարին  է  մենք  բարձրացրել  ենք  հանրային  հնչեղություն  եւ  կարեւորություն  ունեցող  մի  հարց,  որի  վերաբերյալ  չունենք  կառավարության  կողմից  որեւէ  հստակ  վերաբերմունք:

Իսկ  հարցը  հետեւյալն  է՝

Հայաստանում  չի  իրականացվում  հանրային  ծառայությունների  կարգավորում, որը  մեծապես  ազդում  է  երկրի  տնտեսության  զարգացման  վրա:

ՀՀ  օրենսդրությամբ  ստեղծված  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովը  չի  իրականացնում  կարգավորման  գործառույթ,  նա  չի  էլ  կարող  դա  անել, որովհետեւ  օրենսդրությամբ  կարգավորված  չէ  կարգավորման  կողմերի  իրավահավասար  լիազորությունները:  Չկա  շահերի  հավասարակշռում,  ուստի  չի  էլ  կարող  իրականացվել  կարգավորում:

Կամ  պետք  է  հանձնաժողովն  իրականացնի  կարգավորում,  կարգավորման  կողմերի  իրավահավասար  մասնակցությամբ,  կամ  պետք  է  լուծարվի  այդ  հանձնաժողովը:  Սա  է  խնդիրը:

Ներկայիս գործառույթով  հանձնաժողովը  վտանգավոր  է  երկրի  տնտեսության  զարգացման  համար:

Այս  հարցը բարձրացվել  է  նաեւ  ՀՀ  Նախագահի  մոտ:  Ի  դեպ,  համապատասխան  գրությամբ,  ՀՀ  Նախագահը  հանձնարարել  է  կառավարությանը  քննարկել  եւ  պատասխանել  դիմումատուին:  Մինչ  այժմ  կառավարության  կողմից  չկա  որեւէ  արձագանք:

Բարձրացված հարցի  քննարկումները  կառավարության  կողմից  հանձնարարվել  է  Էկոնոմիկայի  նախարարությանը:  Որտեղ  նախարարի  ղեկավարությամբ  երկու  անգամ  շահագրգիռ  կողմերի  մասնակցությամբ  կազմակերպվել  են  քննարկումներ:  Ներկայացվել  են  մոտեցումներ,  եղել  են  առաջարկություններ:

Նախարարը  խնդրել  է  երկու  շաբաթ  ժամանակ  կառավարության,  կամ  նախարարության    դիրքորքշումը  ներկայացնելու  համար:  Սակայն  անցել  է  արդեն  չորս  ամիս…

Ինչպես  սա  հասկանալ՝  անգործություն,  թե  հանրության  նկատմամբ   անպատասխանատվություն…

Գիտակցելով  խնդրի  բարդությունը  եւ  կառավարության  ձգտումը  այն  ձգձգելու  առումով,  այնուամենայնիվ,  հանրության  անունից  պահանջում  ենք,  որպեսզի  մեզ  տրամադրվի  մեր  կողմից  բարձրացված  խնդրի  վերաբերյալ  կառավարության  գրավոր  դիրքորոշումը:

Մնում  եմ  Ձեր  տրամադրության  տակ  ցանկացած  մանրամասներ  քննարկելու  համար:

 

Հարգանքով՝

 

Արամ  Գրիգորյան

Գործադիր  տնօրեն